Քաղաքականություն

Փաշինյանը շարունակում է «հատիկառհատիկ» շարքը․ Տավուշում վերադարձված 67 հա հողամասի արժեքը գնահատվել է 4,5 մլրդ դրամ

Փաշինյանը շարունակում է «հատիկառհատիկ» շարքը․ Տավուշում վերադարձված 67 հա հողամասի արժեքը գնահատվել է 4,5 մլրդ դրամ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր #հատիկառհատիկ շարքը․ այսօր հերթը Տավուշի մարզին էր։ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Հայաստանի Հանրապետության տիրապետմանն է վերադարձվել Տավուշի…

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր #հատիկառհատիկ շարքը․ այսօր հերթը Տավուշի մարզին էր։



Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Հայաստանի Հանրապետության տիրապետմանն է վերադարձվել Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Շամախյան տեղամասում գտնվող՝ 67 հեկտար մակերեսով հողամասը։



«#հատիկառհատիկ Հայաստանի Հանրապետության տիրապետմանն է վերադարձվել Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Շամախյան տեղամասում գտնվող՝ 67 հա մակերեսով հողամասը։ Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 4 միլիարդ 578 միլիոն 981 հազար դրամ»,- գրել է վարչապետը։


Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում «#հատիկառհատիկ» խորագրով հրապարակումներով ներկայացնում է, թե տարբեր համայնքներում պետական վերահսկողության տակ են վերադարձվում կամ պետությանը վերագրանցվում հողատարածքներ և այլ գույքային միավորներ։

Նմանատիպ հոդվածներ

Ուսուցիչներն ու ծնողները պահանջում են վերանայել քիմիայի միասնական քննության արդյունքները և դիմորդներին երրորդ հնարավորություն տալ

Կարինե Գևորգյան-Սահարյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է դիմում-խնդրանք, որով` քիմիայի ուսուցիչները, միասնական քննությա...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250