Բորբոս, կեղտ ու հակասանիտարիա․ կասեցվել է լիմոնադի արտադրամասի գործունեությունը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Մայիս Թումանյանին պատկանող լիմոնադի արտադրամասում (Արագածոտնի մարզ, քաղաք Աշտարակ):
Սանիտարահիգիենիկ նորմերի այն խախտումները, որ հայտնաբերվել են ստուգման ընթացքում, անհամատեղելի են սննդամթերքի անվտանգության պահանջների հետ:
Ի մասնավորի՝
- արտադրական շինություններում չի ապահովվել տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ տեխնիկական սպասարկումը և ընթացիկ վերանորոգումը, մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացներ իրականացնելու հնարավորությունը,
- արտադրամասը չի պաշտպանվել կեղտի կուտակումներից, արտադրվող սննդամթերքում մասնիկների թափվելու, արտադրական շինությունների մակերևույթին կոնդենսատի, բորբոսի առաջացման վտանգից,
- չեն եղել պայմաններ պարենային (սննդային) հումքի, փաթեթավորման նյութերի և սննդամթերքի պահպանման համար,
- հատակների, պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
- առաստաղի ներքին մակերևույթի կառուցվածքը ապահով չի եղել, չի կանխարգելվել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը,
- սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող տեխնոլոգիական սարքավորումները, գործիքները, պարագաները պատրաստված չեն եղել համապատասխան նյութերից, չեն պահվել նորոգ վիճակում։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ լիմոնադի այս արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և արտադրամասը համապատասխանեցնել իրավական ակտերով սահմանված պահանջներին:
Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական ինտերնետը՝ Հայաստանում․ համաձայնագիր է ստորագրվել
Auroranews.am-ը տեղեկացավ՝ «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են երկկողմ համաձայնագիր, որը նախ...
Երևանը հուլիսի 1-ից կանցնի 17-ժամյա ջրամատակարարման
Երևանում հուլիսի 1-ից 2,5 ամսով բաժանորդների մի մասի համար կգործի ջրամատակարարման 17-ժամյա ռեժիմ, հայտնում է «Վեոլիա Ջու...
Գազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր, «Համահայկական ճակատ» շար...
Ով էր օգնել «Կուկուին»՝ սպաներ Չաղ Ռուստամի հորը․ Սերգեյ Գրիգորյանի՝ «Ֆազի» վրեժը․ ArmLur,am
Երեկ ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնել է, որ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղվա...