Եթե Կիևը պատրաստ չլինի խաղաղությանը, Ռուսաստանը կշարունակի ռազմական գործողությունը. Պեսկով
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվայի համար ուկրաինական հակամարտության կարգավորումը շարունակում է մնալ նախընտրելի տարբերակ։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հանդես է եկել նաև այլ հայտարարություններով։ Նա նշել է, որ Կիևին ՆԱՏՕ-ի նոր սպառազինությունների փոխանցումը որևէ կերպ չի խոչընդոտի Ռուսաստանի կողմից հատուկ ռազմական գործողության նպատակների իրագործմանը։ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ ՌԴ-ն աշխատանքային խողովակներով կապեր է պահպանում ԱՄՆ-ի հետ, ինչպես նաև հույս ունի, որ ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԱՄՆ ջանքերը հաջողությամբ կպսակվեն։
ՌԴ զինված ուժերը շարունակում են ռուսական տարածաշրջանների, այդ թվում՝ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ազատագրումը, և աշխատում են Ուկրաինայի հետ բուֆերային գոտու ստեղծման ուղղությամբ։ Խաղաղ կարգավորմանը Ուկրաինայի պատրաստակամության բացակայության դեպքում ՌԴ-ն կշարունակի հատուկ ռազմական գործողությունը։ Բացի այդ, Կրեմլում հետևելու են Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից ստացվող տեղեկատվությանը և բոլոր նորություններին:
Նմանատիպ հոդվածներ
ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները
Auroranews.am-ի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհա...
Պետական գաղտնիքի գործով նոր զարգացում․ ՔԿ-ն խոսել է Մալոյանի գործից
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունն...
Արձագանքի կարիք չենք տեսնում. Փաշինյանը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի մասին
Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ արձագանքի կարիք չեն տեսնում, քանի որ Հայոց Ցեղասպանության զենքայ...
Եվրահանձնաժողովի նախագահը գալիս է Երևան
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի 2–ին աշխատանքային այցով ժամանելու է Հայաստանի Հանրապետութ...