Բաքվում քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգը. ԵՄ դեսպան
Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն հայտնել է, որ Բաքվում անցկացրել է բարձր մակարդակի խորհրդակցություններ՝ Ադրբեջանի ղեկավարության և փորձագետների հետ։
Նրա խոսքով՝ հանդիպումներ են կայացել արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի, նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի, նախագահի դեսպանորդ Էլչին Ամիրբեկովի և մի շարք այլ պաշտոնյաների հետ։
Գրոնոյի հաղորդմամբ՝ քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր՝ ներառյալ փոխկապակցվածությունը, Նախիջևանը, տարածաշրջանային համագործակցությունը և հումանիտար թեմաները։
«ԵՄ-ն հանձնառու է շարունակել համագործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ Վաշինգտոնից հետո ձևավորված դինամիկան պահպանելու և խաղաղության օգուտները տարածելու համար ամբողջ տարածաշրջանում»,– նշել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Ծառուկյանը ԲՀԿ հրատապ նիստում վերահաստատել է. հրաժարականներ պետք է լինեն
Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նիստ, որի ընթացքում քննարկվել են ինչպ...
Պուտինը կհանդիպի ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ, բացի՞ Փաշինյանից․ ինչ է ասել Պեսկովը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի ՀԱՊԿ գագաթնաժողովի հիմնական մասից հետո երկկողմ բանակցություններ կանցկացնի...
Եվրոպացի քաղաքական գործիչները վախենում են իրենց կյանքի համար Թրամփի դեմ մահափորձից հետո. Politico
Հուլիսի 13-ին նախընտրական հանրահավաքի ժամանակ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը եվրոպացի քաղաքական գործիչնե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրավիճակը Կոռնիձոր գյուղի մուտքի մոտ. Արցախի մեր հայրենակիցների առաջին խումբն է ժամանում
Սյունիքի Կոռնիձոր գյուղ է ժամանել Արցախի Հանրապետություից տեղահանվածների առաջին խումբը։ Տեղեկությունը հայտնում է RT–ի Te...