Քաղաքականություն Կարևոր

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրավիճակը Կոռնիձոր գյուղի մուտքի մոտ. Արցախի մեր հայրենակիցների առաջին խումբն է ժամանում

Սյունիքի Կոռնիձոր գյուղ է ժամանել Արցախի Հանրապետություից տեղահանվածների առաջին խումբը։ Տեղեկությունը հայտնում է RT–ի Telegram ալիքը։ «Մի քանի մեքենա եկավ։ Կանայք և երեխաները սկզբում մտնում են…

Սյունիքի Կոռնիձոր գյուղ է ժամանել Արցախի Հանրապետություից տեղահանվածների առաջին խումբը։ Տեղեկությունը հայտնում է RT–ի Telegram ալիքը։ 
«Մի քանի մեքենա եկավ։ Կանայք և երեխաները սկզբում մտնում են գրանցման կենտրոն, որը գտնվում է Լաչինի միջանցքի հարևանությամբ»,- Կոռնիձորից հայտնել է թղթակիցը։ 


Նշվում է, որ սպասվում է նաև շտապօգնության մեքենաների շարասյուն, որպեսզի բոլոր վիրավորներին կարողանան տեղափոխել ՀՀ հիվանդանոցներ: 
 

Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ 
 

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։ 
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով նախնական տեղեկություների համաձայն առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։ 

 

Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: 
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։ 

 

Նմանատիպ հոդվածներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դաշնակիցները, որոնց վրա երկար տարիներ հույս ենք դրել, անկախ պետություն ունենալու անհնարինությունը հիմնավորելու խնդիր են դրել

Անվտանգային այն համակարգերը և այն դաշնակիցները, որոնց վրա երկար տարիներ հույս ենք դրել, մեր խոցելիություններն ի ցույց դն...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250