Պուտինը կհանդիպի ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ, բացի՞ Փաշինյանից․ ինչ է ասել Պեսկովը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի ՀԱՊԿ գագաթնաժողովի հիմնական մասից հետո երկկողմ բանակցություններ կանցկացնի Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի գործընկերների հետ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում Tacc-ը։
«Նախագահ Պուտինը, այս բազմակողմ մասի ավարտից հետո, կշարունակի երկկողմ հանդիպումների շարքը, մասնավորապես, տեղի կունենա նրա երկկողմ հանդիպումը Ղազախստանի նախագահ (Կասիմ-Ժոմարտ) Տոկաևի, Բելառուսի նախագահ (Ալեքսանդր) Լուկաշենկոյի և Ղրղզստանի նախագահ (Սադիր) Ժապարովի հետ»,- երկուշաբթի լրագրողներին ասել է Պեսկովը։
Գագաթնաժողովի հիմնական մասից առաջ Պուտինը հանդիպել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ։
Հատկանշական է, որ Պեսկովի հայտարությունից ստացվու է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երկկողմ հանդիպում կարծես թե նախատեսված չէ, որը նույնպես մասնակցում էր ՀԱՊԿ գագաթնաժողովին: Նշենք, որ Auroranews-ը բազմաթիվ զանգեր է կատարել Կառավարության լրատվության բաժին՝ մանրամասներ ճշտելու նպատակով, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։
Հիշեցնենք՝ Փաշինյան-Պուտին վերջին հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 19-ին։
Նմանատիպ հոդվածներ
Զասը՝ Փաշինյանի կողմից ՀԱՊԿ-ը քննադատելու մասին
ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի բարելավման հարցով շատ առաջարկներ են եղել են։ Առաջարկ է հնչեցրել նաև հայկական կողմ...
Վարչապետը Փաշինյանը ժամանել է Մոսկվա
Հայաստանի. Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն: Ինչ...
ԵՄ-ն ու Հայաստանը կքննարկեն վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու հեռանկարները
Եվրոպական միություն-Հայաստան գործընկերության խորհրդի 4-րդ նիստը տեղի կունենա մայիսի 18-ին, Բրյուսելում: Ինչպես հաղորդում...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը ՀՀ ԶՈւ ստորաբաժանո...