Եվրոպացի քաղաքական գործիչները վախենում են իրենց կյանքի համար Թրամփի դեմ մահափորձից հետո. Politico
Հուլիսի 13-ին նախընտրական հանրահավաքի ժամանակ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը եվրոպացի քաղաքական գործիչների մոտ մտավախություն է առաջացրել, որ նրանք նույնպես կարող են հարձակման ենթարկվել: Նման գնահատական է տվել Politico եվրոպական հրատարակությունը։
Ըստ թերթի՝ միջադեպը հիշեցում է դարձել եվրոպացի քաղաքական գործիչներին, որ Եվրոպայում քաղաքական բռնության վտանգը նույնպես մեծանում է։ Այս ֆոնին Ֆրանսիայի Ազգային հանրահավաք կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարին Լը Պենը, մեկնաբանելով Թրամփի դեմ մահափորձը, զգուշացրել է, որ «Ֆրանսիան անձեռնմխելի չէ նման բռնություններից»։ Ինչպես նշում է հրատարակությունը, եվրոպական էլիտաների մտավախությունն ավելի է ուժեղանում այն փաստով, որ դա արդեն տեղի է ունեցել Եվրոպայում։ Մայիսին մահափորձ կատարվեց Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի դեմ, անցյալ ամիս Դանիայի կառավարության ղեկավար Մետե Ֆրեդերիկսենը փրկվեց հարձակումից, իսկ Մեծ Բրիտանիայում վերջին ութ տարիների ընթացքում երկու պատգամավոր սպանվեցին:
Նմանատիպ հոդվածներ
ԵԽ-ն հաստատեց ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու առաջարկը. «Ազատություն»
Տարիներ տևած բանակցություններից հետո այսօր Բրյուսելում Եվրոպական խորհուրդն ի վերջո հաստատեց Հայաստանի հետ վիզաների ազատա...
ՄԻՊ-ը խոսել է հայ գերիների մասին
Հայ գերիների հարցը միայն Հայաստանի կամ հայերի խնդիրը չէ, այլ, ընդհանրապես, ամբողջ միջազգային հանրությանն է վերաբերում, «...
«Պատմության կրկնությունն անխուսափելի է». Պեսկով
Եվրոպան հիմա փլուզման վտանգի տակ է։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքը...
Շոլցն անդրադարձել է Փաշինյանի ու Ալիևի հետ հանդիպմանը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը անդրադարձել է Եվրոպայի քաղաքական համայնքի համաժողովին, ՀՀ վարչապետ Փաշինյանի ու Ադրբեջանի...