Թրամփը հանրապետականներին կոչ է արել անհապաղ դադարեցնել շաթդաունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սենատում հանրապետականներին կոչ է արել նոյեմբերի 5-ից դադարեցնել շաթդաունը՝ դեմոկրատներին զրկելով ֆիլիբաստերի կանոնի (տևական քննարկումների) միջոցով բյուջեի ընդունումն արգելափակելու հնարավորությունից: Այդ մասին ԱՄՆ նախագահը հայտարարել է սենատորների հետ նախաճաշի ընթացքում:
«Կարծում եմ, դա շատ կարևոր է՝ մեզ անհրաժեշտ է բացել երկիրը: Եվ դա այսօր կեսօրին անելու միջոցը ֆիլիբաստերի կանոնի չեղարկումն է»,- նշել է նա:
Թրամփը զգուշացրել է, որ առանց այս ընթացակարգի չեղարկման (այն փոքրամասնությանը հնարավորություն է տալիս խոչընդոտել որոշումների ընդունմանը) Կոնգրեսը կաթվածահար կլինի առաջիկա տարիներին:
Նա ընդգծել է, որ Կոնգրեսը նախկինում միշտ համաձայնել է ժամանակավոր երկարաձգումներին, սակայն առաջին անգամ դա տեղի չի ունեցել:
ԱՄՆ-ում հոկտեմբերի 1-ից սկսվել է ֆինանսական նոր տարին, բայց Կոնգրեսը դեռ չի հասցրել համաձայնեցնել բյուջեն, ինչի հետևանքով կառավարությունը չի կարողանում աշխատել: Միացյալ Նահանգներում այսպիսի շաթդաունը ենթադրում է Կոնգրեսի կողմից ուղղակիորեն ֆինանսավորվող պետական որոշ հաստատությունների աշխատանքի դադարեցում՝ ֆինանսական հաջորդ տարվա բյուջեի չհամաձայնեցված լինելու պատճառով:
Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ կառավարության աշխատանքի ժամանակավոր դադարեցումը կարող է օգտագործել աշխատակազմի և վճարումների զանգվածային կրճատումներ կատարելու համար: Նա պնդել է, որ բյուջեի հետ կապված խնդիրը ծագել է դեմոկրատների դիրքորոշման պատճառով, իսկ ստեղծված իրավիճակը Սպիտակ տունը օգտագործում է հանրապետականներին դուր չեկող ծրագրերից ձերբազատվելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Այս ամենը հասկանալով ասելը թշնամուն բնորոշ քայլ է. Սիմոնյան
Բոլոր այն ուժերը, կողմերը, քաղաքական գործիչները, ովքեր ասել են ու կասեն, որ Հայաստանը չպետք է ճանաչեր ու ճանաչի Ադրբեջան...
Ինչ քարտեզով պետք է առաջնորդվենք, Տիգրան Մեծի՞․ Քոչարյանը՝ լրագրողներին
Իսկ ի՞նչ քարտեզ պետք է հայտնվեր, Տիգրան Մեծի՞։ Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ պաշտպանության և անվտանգութ...
Թուրքիայում «Սպուտնիկ V» պատվաստանյութ կարտադրվի
Ռուսական ուղիղ ներդրումների հիմնադրամը և թուրքական Viscoran İlaç դեղագործական ընկերությունը պայմանավորվածություն են ձեռք...
«Հայաստան» համահայկական հիմնադրամը՝ համազգային դրամահավաքի և հեռուստամարաթոնի ընթացքում հավաքված միջոցների մասին
«Հայաստան» համահայկական հիմնադրամը շնորհակալություն է հայտնում իր բոլոր նվիրատուներին, որոնք սատար կանգնեցին ու շարունակ...