Թուրքիայում «Սպուտնիկ V» պատվաստանյութ կարտադրվի
Ռուսական ուղիղ ներդրումների հիմնադրամը և թուրքական Viscoran İlaç դեղագործական ընկերությունը պայմանավորվածություն են ձեռք բերել Թուրքիայում «Սպուտնիկ V» հակակորոնավիրուսային պատվաստանյութ արտադրելու մասին: Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը՝ հղում անելով թուրքական ընկերությանը:
Ռուսական հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը նշել է, որ Viscoran Ilaç ընկերության հետ համաձայնագիրն ուղղված է արտադրական ծավալների ընդլայնմանն ու «Սպուտնիկ V» պատվաստանյութի միջազգային մատակարարումներն ապահովելուն:
Դմիտրիևի խոսքով՝ իրենք համաձայնագրեր են ստորագրել Ասիայի, Լատինական Ամերիկայի, Եվրոպայի և ԱՊՀ առաջատար դեղագործական ընկերությունների հետ, ինչի շնորհիվ ռուսական դեղամիջոցը հասանելի կդառնա ավելի քան 60 երկրի բնակիչների համար:
Թուրքական ընկերությունից նշել են, որ պատվաստանյութի արտադրման մասին համաձայնագրից, լիցենզավորման գործընթացից և տեղաբաշխման հարցերից բացի, Ռուսաստանի հետ համագործակցության կարևոր մաս է նաև պատվաստանյութի կլինիկական փորձարկումները, որոնք հաջող են ընթանում:
Նմանատիպ հոդվածներ
Ալիևի հայտարարությունը` Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Զանգելան (Կովսական) շրջանի Մինջիվան (Միջնավան) բնակավայր: Ինչպես հայտնում է...
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Կազան
Ապրիլի 29-ին եւ 30-ին Կազանում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի առերես հանդիպում՝ Եվրասիական տնտեսական միո...
Բաքուն հայ գերիներին վերադարձնելու մի քանի պայմաններ է դրել.1-2 ամսվում դրական տեղաշարժ է լինելու.Սիրանուշ Սահակյան
Ունենք հստակ ինֆորմացիա, որ 1-2 ամսվա ընթացքում հայ գերիների վերադարձի դրական տեղաշարժ է լինելու։ Այս մասին NEWS.am-ի հե...
«Պահանջում ենք, որ ռուս զինվորականները հեռանան Ղարաբաղից, թող թուրքերը փոխարինեն նրանց». Բողոքի ակցիա
Չորեքշաբթի ադրբեջանական «Ժողովրդական շարժում» հասարակական կազմակերպության մի խումբ անդամներ բողոքի ակցիա են անցկացրել Բա...