«Հայաստան» համահայկական հիմնադրամը՝ համազգային դրամահավաքի և հեռուստամարաթոնի ընթացքում հավաքված միջոցների մասին
«Հայաստան» համահայկական հիմնադրամը շնորհակալություն է հայտնում իր բոլոր նվիրատուներին, որոնք սատար կանգնեցին ու շարունակում են կանգնել հայրենիքին այս ծանր օրերին։ Խոսքը թե՛ սեպտեմբերի 27-ին մեկնարկած համազգային դրամահավաքի, և թե՛ նոյեմբերի 26-ին Գոհաբանության օրը կայացած տարեկան հեռուստամարաթոնի մասին է, որի ընթացքում հավաքվեց շուրջ 23 միլիոն ԱՄՆ դոլար։ Այդ մասին հայտնում են հիմնադրամից:
«Միևնույն ժամանակ, շնորհակալություն ենք հայտնում սփյուռքի այն բոլոր կազմակերպություններին, նախաձեռնություններին և անհատներին, որոնք համազգային դրամահավաքին միացան այլընտրանքային արշավներով, որոնց ընթացքում հավաքված գումարները փոխանցվեցին հիմնադրամի ցանցին։
Այդպիսի նախաձեռնությունների թվում էին նաև ՀԲԸՄ-ի, OneArmenia-ի, Armenia Aid-ի և այլոց կազմակերպած դրամահավաքները, որոնց տեխնիկական ու բովանդակային կազմակերպմանը «Հայաստան» համահայկական հիմնադրամը ոչ մի ներգրավվածություն չի ունեցել։ Օրինակ՝ հոկտեմբերի 10-ի Armenia Aid անունը կրող դրամահավաքի կազմակերպիչները կապի մեջ են եղել միմիայն Լոս Անջելեսում տեղակայված Armenia Fund Inc.-ի հետ, որն ԱՄՆ-ում գրանցված՝ շահույթ չհետապնդող հիմնադրամի ցանցում ներգրավված համագործակից կազմակերպությունն է Արևմտյան ափում:
Այդ դրամահավաքի ընթացքում հավաքված գումարները Armenia Fund Inc.-ի կողմից մաս մաս, ըստ փաստացի մուտքերի, հաղորդվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամին և աստիճանաբար ավելացվել դրամահավաքի ընդհանուր թվին: Ինչ վերաբերում է Armenia Fund Inc.-ի կողմից մուտքագրված անկանխիկ և կանխիկ մուտքերին, ապա Armenia Fund Inc.-ն իր կայքում հրապարակված «Հաճախ տրվող հարցեր»-ի պատասխաններում մանրամասնել է նվիրատվությունների մուտքագրման գործընթացը և հավաստիացրել, որ բոլոր նվիրատվությունները պաշտոնապես ճանաչվել են, իսկ նվիրատուները ստացել են հավաստիացման ու շնորհակալական նամակներ: Այս և նոյեմբերի 26-ին տեղի ունեցած հեռուստամարաթոնի վերաբերյալ բոլոր մանրամասները կարող եք տեսնել հետևյալ հղմամբ՝ https://www.armeniafund.org/newsroom/frequently-asked-questions/:
Վերստին անդրադառնալով պատերազմի թեժ օրերին «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված գումարներին, վերահաստատում ենք, որ այդ գումարների վերաբերյալ հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդն առցանց քվեարկությամբ կայացրել է համապատասխան որոշումներ, որոնք հրապարակված են հիմնադրամի կայքում հետևյալ հղումով՝ https://www.himnadram.org/hy/1606218447: Ինչ վերաբերում է այդ գումարների՝ Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերելու հիմքերին, դրանք հստակ ձևակերպված են Հիմնադրամի վերջին մեկ ամսում տրված բազմաթիվ պարզաբանումներում https://www.himnadram.org/hy/1606218447, ինչպես նաև ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 24.11.2020թ. արված հայտարարությունում https://bit.ly/3nkE0j2:
Նմանատիպ հոդվածներ
Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ. Նիկոլ Փաշինյան
Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հայաստանի...
Արցախի սահմանից ներս որևէ բան չի եղել. ՊԲ-ն արձագանքել է «Բայրաքթար»-ի մասին լուրերին
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սուրեն Սարումյանն անդրադարձել է Արցախի երկնքում թուր...
Հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ. վիրավորում է ստացել երեք պահեստազորային. Արցախի ՊԲ
Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր Հադրութի հատվածում հայկական ուժերը դիմել են զինվ...
Սյունիքում կլինեն ռուս սահմանապահներ. գաղտնի փաստաթուղթ չի ստորագրվել. ՊՆ
ՊՆ նախարարը չէր կարող և չի ստորագրել որևէ գաղտնին փաստաթուղթ, որը վերաբերում է Սյունիքի սահմաններին: Այս մասին Auroranew...