Այս ամենը հասկանալով ասելը թշնամուն բնորոշ քայլ է. Սիմոնյան
Բոլոր այն ուժերը, կողմերը, քաղաքական գործիչները, ովքեր ասել են ու կասեն, որ Հայաստանը չպետք է ճանաչեր ու ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ասում են, որ Հայաստանը պետք է չճանաչի ինքը իր տարածքային ամբողջականությունը: Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Հայաստանը պետք է հավերժ պատերազմի մեջ լինի իր առնվազն երկու հարևանների հետ, Հայաստանի Հանրապետությունը դուրս է դնում միջազգային իրավունքից, Հայաստանի Հանրապետությունը դուրս է դնում որպես սուբյեկտ բոլոր հնարավոր բանակցություններից:
Երրորդ ուժերի համար դուռ է բացում մեր երկիր: Ճանապարհ բացում Հայաստանի Հանարապետության անկախության և պետականության վերացմանը:
Հայաստանի Հանրապետությունը գտնվում է չորս հայտնի երկրների մեջտեղում, Հայաստանի տարածքը 29743 քառակուսի կիլոմետր է և, եթե այդ չորս սահմանից մի կողմը չես ճանաչում, չես ճանաչում նաև քո գոյությունը:
Այս պարզագույն բաները չհասկանալը անհնար է, այս ամենը հասկանալով ասելը, պնդելը, քարոզելը հինգերորդ շարասյանը և թշնամուն բնորոշ քայլ է:
Այլ մեկնաբանություն չկա և չի կարող լինել:
Հ.Գ. ի դեպ Հայաստանի Հանրապետության ոչ մի իշխանություն երբեք չի հայտարարել, որ ՉԻ ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Կրեմլից մանրամասներ են հայտնել Փաշիյան-Պուտին հեռախոսազրույցից
Կրեմլը մանրամասներ է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցից։«Հայկական կողմի...
Փաշինյանը` խաղաղության պայմանագրի համաձայնեցված կետերի մասին
Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն ավարտված են, սա կոմպրոմիսային տեքստ է, ինչպիսին որ կարող է լինել խաղաղութ...
Միրզոյանը մանրամասներ է հայտնել խաղաղության համաձայնագրից
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը «չափազանց կարևոր հանգրվան» է անվանել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության...
Մեկընդմիշտ այդ հարցերը կարող ենք համարել փակված. Միրզոյան
Խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստում չկա որևէ դրույթ այն մասին, որ մինչև Խորհրդային Միության փլուզումը երկու...