Ինչ ունեցվածք ունի Ալեն Սիմոնյանի օգնականը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Վերջերս մամուլում լուրեր տարածվեցին, որ քրեական մասնագիտացման դատավորների հավակնորդների քննությանը մասնակցել է նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի օգնական Կարլեն Գրեյանը, ով անգամ իր սեփական հայտարարագիրը սխալներով է լրացրել։ Նախկինում հանրային պաշտպան Գրեյանը 2024 թվականի հունիսի 10-ից նշանակել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի օգնական:
Նրա՝ 2024 թվականի պաշտոնատար անձի տարեկան հայտարարագրից տեղեկանում ենք, որ ԱԺ նախագահի օգնականը տարեսկզբին ունեցել է համատեղ սեփականությամբ 2 անշարժ գույք՝ բնակարան, որից 1-ը Երևանում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, մյուսը Գյումրիում. բնակարանները, համապատասխանաբար, ձեռք են բերված 2021 և 2022 թվականներին։
Նախկինում Գրեյանը հայտարարագիր է ներկայացրել՝ լինելով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Շիրակի մարզային ստորաբաժանման ղեկավարի ընտանիքի անդամ, և հենց այդ շրջանում է 25 մլն 563 հազար դրամով գնել Երևանում գտնվող բնակարանը, որից մեկ տարի անց Գյումրիում գնել է բնակարան՝ ընդամենը 2 մլն դրամով։ Այս գործարքը կարելի է որակել «կասկածելի», քանի որ բնակարան ձեռք բերելու համար 2 մլն դրամ վճարելը շատերի երազանքն է։
Իսկ, ահա, 2024 թվականի տարեկան հայտարարագրի համաձայն՝ Գրեյանը Շիրակի մարզի Ախուրյան համայնքում ձեռք է բերել հողամաս՝ 1,2 մլն դրամ արժողությամբ։ 2024 թվականին նա վաճառել է Ախուրյան համայնքում գտնվող անհատական բնակելի տունը, որի մասին խոսք անգամ չի եղել ո՛չ տարեսկզբին, ո՛չ տարիներ առաջ ներկայացված հայտարարագրում»։
Նմանատիպ հոդվածներ
Ոնց եմ մի վկայի ասելու, որ ցուցմունքդ լավը չի, ռետուշ արա, ամոթից կմեռնեմ. Ռոբերտ Քոչարյան
Չկան ոչ հիմքեր, որ պայմանններ ինձ կալանքի տակ պահելու համար, դատարանում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է. Հայաստանը հավելյալ 40 մլն դոլար օգնություն կտրվի
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաստատել է Հայաստանին 40 մլն դոլար հավելյալ օգնություն տրամադրելու կոնգրեսական Ջեք...
Դատարանը սանկցիա կիրառեց Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի պաշտպանների նկատմամբ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: Այս նիստի ժամ...
Ավստրալիայի ոստիկանությունը պատմության մեջ ամենախոշոր կոկաինի խմբաքանակն է առգրավել
Ավստրալիայի իրավապահները Սիդնեյի արևմտյան մասում գտնվող ստորգետնյա բունկերից հայտնաբերել են 2,7 տոննա կոկաին, ինչը երկրի...