ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է. Հայաստանը հավելյալ 40 մլն դոլար օգնություն կտրվի
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաստատել է Հայաստանին 40 մլն դոլար հավելյալ օգնություն տրամադրելու կոնգրեսական Ջեքի Սփիրի նախաձեռնությունը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Կոնգրեսում Հայաստանին հավելյալ օգնության տրամադրմանը կողմ է քվեարկել գրեթե 2/3-ը՝ 268 ներկայացուցիչ: Նախաձեռնության հեղինակ, հայկական արմատներ ունեցող կոնգրեսական Ջեքի Սփիրի խոսքով, ԱՄՆ կողմից Հայաստանին հավելյալ օգնության տրամադրումը կարեւոր խորհրդանշական քայլ է նաեւ, քանի որ վկայում է, որ ԱՄՆ-ում գնահատում են Հայաստանի կողմից թավշյա հեղափոխությունից հետո ժողովրդավարության ճանապարհին արված լուրջ քայլերը:
Ավելի վաղ Սփիրը հայտնել էր, որ այդ հավելյալ 40 մլն դոլարը կուղղվի Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը եւ կառավարության պատասխանատվության մեծացմանը:
«Սա մի փոքր աջակցություն է մի երկրի, որ ինքնուրույն կառուցել է ժողովրդավարություն»,-ասել է նա՝ հավելելով, որ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի համար եզակի հնարավորություն է բացվել միավորվելու եւ ժողովրդավարության ճանապարհով երկիրը հասցնելու բարգավաճման:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բախում և քաշքշուկ Քոչարյանի կալանավորումը պահանջողների ու ոստիկանության միջև
Քիչ առաջ հուժկու բախում տեղի ունեցավ Քոչարյանի կալանավորումը պահանջողների ու ոստիկանության միջև, գրում է Hraparak.am-ը:Ց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայկական ոսկու գինը. աղքատ համայնքներ և լքված պոչամբարներ. hetq.am
Hetq.am-ը գրում է. «Հայաստանում արդյունահանվող ոսկուն տիրանում են ռուս գործարարները, հայ պաշտոնյաները կամ նրանց փոխկապակ...
ՈՒՂԻՂ. Վերաքննիչ դատարանում ընթանում է Քոչարյանի և մյուսների գործով բողոքների քննություն
Վերաքննիչ դատարանում ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքների քննությունը:Դատական նիս...
ՈՒՂԻՂ. ԱԺ-ում շարունակվում են քառօրյայի նիստերը. Փաշինյանը ամփոփիչ ելույթ կունենա
Ազգային ժողովում ընթանում են հերթական նիստերը. Օրակարգում ռեկորդային թվով հարցեր են՝ 35: Մասնավորապես, օրակարգում է...