Արդյո՞ք Թուրքիան զենք գնելու է Մոսկվայից. մանրամասներ Էրդողանի և Շոլցի հանդիպումից

Թուրքիայում կայացել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: 

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ կողմերը մամուլի ասուլիս են տվել, որի ընթացքում հայտնել են հանդիպման մանրամասները: 

Ըստ Թուրքիայի նախագահի` բացի թուրք-գերմանական հարաբերություններից խոսվել է նաև Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին: 

Էրդողանը հայտնել է, որ պայմանավորվածություն կա ակտիվացնել թուրք-գերմանական դիվանագիտական կապերն Ուկրիանայում ստեղծվածը իրավիճակը կարգավորելու համար: 

Քննարկվել են նաև թուրք-գերմանական տնտեսական հարաբերությունները: 2020-ին առևտրաշրջանառության ծավալները երկու երկրների միջև կազմել է 38 մլրդ, իսկ 2021թ.-ին 41 մլրդ դոլար: Նա հույս է հայտնել, որ այս տարի այն կհասցվի 50 միլիարդի 

Էրդողանը, պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյոք Թուրքիան միանալու է ՌԴ-ի դեմ Արևմուտքի պատժամիջոցներին և արդյոք զենք գնելու է Մոսկվայից, Թուրքիայի ղեկավարն ասել է. 

«Մենք պետք է մեր բարեկամությունը պահենք ինչպես Զելենսկիի, այնպես է Պուտինի հետ: Իսկ ինչ վերաբերում է պատժամիջոցներին, մենք արել ենք այն, ինչ անհրաժեշտ է ՄԱԿ-ի կետերի շրջանակներում: Եվ մենք Ուկրաինայի հարցում արել ենք այն, ինչ չարեցին ՆԱՏՕ-ի անդամ երկրները»: 

Իր հերթին Գերմանիայի ղեկավարը բարձր է գնահատել Թուրքիայի գործողությունները Մոնտրոյի կոնվենցիայի շրջանակներում ուկրաինական ճգնաժամի համատեքստում: 

Նա հայտնել է, որ Բեռլինը ձգտում է ավելի ընդլայնել Թուրքիայի հետ կապերը և դրանք դարձնել ավելի արդյունավետ: Նա խոստացել է, որ Գերմանիայի նոր կառավարությունը այդ ուղղությամբ կաշխատի։

Քաղաքականություն