Զելենսկին բացատրել է, թե ինչու չի ուզում սառեցնել հակամարտությունը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ապագայում Ռուսաստանի հետ հակամարտության սառեցման դեպքում այն անպայման նորից կբռնկվի։ Այս մասին գրում է բրիտանական The Guardian թերթը։
Ինչպես նշել է պետության ղեկավարը, սառեցված հակամարտությունը դանդաղ պատերազմ է իրենից ներկայացնում: Ընդ որում, նա ընդգծել է, որ ինչ-որ պահի կարող է առիթ լինել ռազմական գործողությունների ակտիվ փուլի վերսկսման համար:
«Կգա մի պահ, երբ այս ամենը այս կամ այն պատճառով կսառեցվի», — ընդգծել է Զելենսկին։
Նրա կարծիքով՝ ռազմական գործողությունների դադարը օգուտ կբերի Մոսկվային, բայց ոչ Կիևին։ Ռուսական կողմն այդ ժամանակը կծախսի, որպեսզի ուժեղացնի իր դիրքերը ռազմի դաշտում և հասկանա, թե ինչ ռեսուրսներ է պակասում իր բանակին։
«Մենք դա գիտենք։ Մենք ունենք նույն դեֆիցիտը, մենք այդ մասին խոսում ենք բաց», - հավելել Է Ուկրաինայի նախագահը։
Նա չի բացառել, որ հակամարտության սառեցման դեպքում ՌԴ զինված ուժերն էլ ավելի կուժեղանան։ Այդ ժամանակ Մոսկվան հիմք կունենա Կիևին բազմաթիվ պայմաններ առաջադրել, այդ թվում՝ ճանաչել տարածքների կորուստը և հրաժարվել ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը անդամակցելուց, ամփոփել է պետության ղեկավարը։
Մայիսի 25-ին Զելենսկին հայտնել է, որ մտադիր չէ պայմանավորվել Ռուսաստանի իշխանությունների հետ հրադադարի մասին։ Ուկրաինայի առաջնորդի խոսքով՝ նման համաձայնագիրն իմաստ կունենար միայն այն դեպքում, եթե երկու պետությունների զինծառայողները գտնվեին սահմանների գծում:
Նմանատիպ հոդվածներ
Մաքրվում ենք արդեն, մեռելը թաղել ենք, մենք էլ մտածենք ապրելու համար. Կիրանցում հեռացնում են գյուղի մուտքի արծվի արձանը
Կիրանցում, կամուրջից 100 մետր դեպի գյուղ, գետի մոտ դրված սահմանազատման սյուներից մեկը գետը քշել տարել է: Այս մասին NEWS,...
Բագրատ սրբազանի այցին ընդառաջ Գյումրիում հաշված րոպեների ընթացքում ապամոնատաժել են մանկական համերգի բեմը․ Sputnik
Գյումրիում հաշված րոպեների ընթացքում ապամոնտաժել են Երեխաների պաշտպանության օրվան նվիրված համերգի բեմը ։ Տեղեկությունը հ...
Մոսկվայում գործ է հարուցվել շախմատիստ Գարի Կասպարովի դեմ
Մոսկվայում գործ է հարուցվել լեգենդար շախմատիստ, աշխարհի չեմպիոն Գարի Կասպարովի դեմ:«Քրեական գործը Կասպարովին սպառնում է...
«Աջակցում ենք խաղաղության պայմանագրի կնքման Հայաստանի ջանքերին»․ Թուրքիայից հայտարարություն են արել
«Տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հաստատումը պահանջում է համապարփակ և մշտական խաղաղության պայմանագրի կնքում Ադ...