ԱՄՆ սենատորը նախազգուշացումը՝ Թրամփին

ԱՄՆ սենատոր, դեմոկրատ Մարկ Քելլին քննադատել է նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը՝ միջուկային զենքի փորձարկումների հետ կապված։ Սենատորի խոսքով՝ այդ քայլը կարող է վտանգավոր հետևանքներ առաջացնել միջազգային անվտանգության համար: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:


«Միջուկային փորձարկումների վերսկսումը անկայունացնող գործոն է մեր, Ռուսաստանի և չինացիների միջև հարաբերություններում», - նշել է  Սենատը։


Ավելի վաղ նախագահ Թրամփը հայտարարել էր, որ հրահանգել է անցկացնել միջուկային փորձարկումներ՝ «հավասար պայմաններում» այլ պետությունների հետ, որոնք, ըստ նրա, իրականացնում են նմանատիպ ծրագրեր։