Առողջապահության նախարարը կոչով դիմել է ծնողներին. զգոն եղեք
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կոչ է արել ծնողներին դեղատուփերն ու կենցաղային քիմիական նյութերը հեռացնել երեխաների համար հասանելի տեղերից։
Նախարարը դիմել է ծնողներին՝ ընդգծելով զգոնության կարևորությունը․ «Սիրելի մայրիկներ, հայրիկներ ու տատիկներ, հենց լսեք իմ այս ուղերձը, ձեր տան դեղատուփերը, թունավոր նյութերը, լվացող նյութերը, որոնցից են ժավելի սպիրտը, կալիումի պերմանգանատը, ացետոնը, հեռացրեք երեխաների համար հասանելի տեղերից։ Խնդրում եմ, հենց այսօր 3 րոպե տրամադրեք և ձեր կողմից երեխաների պաշտպանության համար շատ կարևոր քայլ արեք»։
Ավանեսյանի խոսքով՝ վերջին մեկ ամսվա ընթացքում մանրամասն վերլուծվել են մանկական հիվանդացության և մահացության պատճառները՝ հասկանալու աճի պատճառները։
«Մենք շատ հստակ քայլեր ենք ձեռնարկել, բայց այս գործում նաև դուք եք մեր օգնականը։ Մենք միասին պետք է պաշտպանենք մեր երեխաներին, որ ոչ մի երեխա չկարողանա հասանելիություն ունենալ դեղորայքի կամ կենցաղային վտանգավոր նյութերին։ Խնդրում եմ, պահեք դեղերը փակի տակ և հեռացրեք երեխաների համար հասանելի տեղերից»,– հորդորել է նախարարը։
Նմանատիպ հոդվածներ
Իրավապահները դիմակավորված մտել են Արմավիրի բանտ ու խուզարկություններ սկսել․ մանրամասներ
Երեկոյան իրավապահները դիմակավորված մտել են Արմավիրի բանտ ու խուզարկություններ սկսել։ Այս մասին հայտնում է Armlur.am-ը։«Գ...
Բայդենը ռեժիմի փոփոխությամբ սպառնում է Հյուսիսային Կորեային
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը սպառնացել է «ռեժիմի փոփոխությամբ», եթե Հյուսիսային Կորեան փորձի միջուկային հարված հասցնել ԱՄՆ-ին...
Ո՞րքան է պարտք Վրաստանը` Հայաստանին
Վրաստանի արտաքին պետական պարտքը սեպտեմբերի վերջին կազմել է 9,03 մլրդ դոլար՝ առաջին անգամ գերազանցելով 9 մլրդ դոլարի շեմը...
Ես դժոխքից կռմբակոծեմ Մոսկվան․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է համաշխարհային առաջնորդներին ոչնչացնել իրենց կողմից կառավարվող պետությունների մայրա...