Վարորդներին սպառնում է տուգանք՝ ՆԳՆ-ն նախազգուշացնում է
ՆԳՆ ոստիկանությունը հիշեցնում է, օտարերկրյա վարորդական վկայականով, այդ թվում երկքաղաքացիություն ունեցողները, կարող են վարել տրանսպորտային միջոց միայն մինչև երեք ամիս:
Ըստ հաղորդագրության՝ օգոստոսի 2-ից ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությամբ նախատեսվել էր արտոնություն՝ ՀՀ մուտք գործելու պահից սկսած երեք ամսվա ընթացքում օտարերկրյա վարորդական վկայականով մեքենա վարելու համար։ Նոյեմբերի 2-ին լրացել է այդ արտոնության հերթական եռամսյա ժամկետը։
Այն անձինք, ովքեր երեք ամսից ավելի շարունակ վարում են տրանսպորտային միջոց օտարերկրյա վարորդական վկայականով, կենթարկվեն վարչական պատասխանատվության՝ 10 000 դրամ տուգանքի ձևով։
ՆԳՆ-ից միաժամանակ հորդորում են այն քաղաքացիներին, որոնց եռամսյա ժամկետը դեռ չի լրացել, իրենց հետ ունենալ նաև այն փաստաթուղթը, որով մուտք են գործել Հայաստան՝ ժամկետի հաշվարկը հստակեցնելու նպատակով։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին հայտնել է կատաղի մարտերի մասին. Վոլչանսկից մտադիր են տարհանել 1600 մարդու
Խարկովի ուղղությամբ թեժ մարտեր են ընթանում: Որոշ գյուղեր փաստացի վերածվել են պատերազմական գոտիների։ Դրա մասին սոցիալական...
ԼՂ հարցում տեսնում ենք հետընթաց. Նեդ Փրայս
Լեռնային Ղարաբաղի հարցում ԱՄՆ-ն հետընթաց է արձանագրել և ցանկանում է տեսնել Հայաստանի և Ադրբեջանի միջև կառուց...
Պատգամավորի հայրը կալանավորվել է
Քասախ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մաս...
Բելգիան մերժել է ԵՄ-ի առաջարկը՝ Ուկրաինային վարկ տրամադրելու վերաբերյալ
Կիևին օգնելու համար ռուսական ակտիվների բռնագրավմամբ զբաղվող «վերականգնողական վարկի» սխեմայի կիրառումը բարձր ռիսկեր է պար...