Զելենսկիի հստակ ուղերձը՝ Թրամփին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իր երկրին անհրաժեշտ է ԱՄՆ աջակցությունը հեռահար զենքի ոլորտում, քանի որ դրանց առկայությունն անգամ կարող է զսպող նշանակություն ունենալ։
Ինչպես հայտնում է РБК-Украина-ն, Զելենսկին նշել է, որ Ռուսաստանը ներկայում ձգտում է ռազմական հաղթանակի Ուկրաինայի նկատմամբ, սակայն դա չի հաջողվի, եթե Եվրոպան շարունակի ճնշում գործադրել Ռուսաստանի վրա։
«Ամերիկայի Միացյալ Նահանգները պետք է անկեղծ լինի հեռահար զենքի տված հնարավորությունների համար։ Դա շատ կարևոր է։ Նույնիսկ որպես զսպող գործոն, մենք պետք է ունենանք դրանք, որպեսզի կարողանանք դրանք օգտագործել»,– ընդգծել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի դեմ Դոնալդ Թրամփի սահմանած նոր պատժամիջոցները նշանակալի են, սակայն դրանցով սահմանափակվել չի կարելի։
«Մեզ անհրաժեշտ են երկրորդական պատժամիջոցներ, մեզ անհրաժեշտ են հետագա, ավելի խիստ պատժամիջոցներ գազի, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության ատոմային էներգետիկայի նկատմամբ»,– հավելել է Զելենսկին։
Հաղորդվում է, որ Զելենսկու վերջին հանդիպման ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է Ուկրաինային մատակարարել հեռահար գործողության Tomahawk հրթիռներ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցի զինվորը հաստատել է, որ պակիստանցի զինյալները իրենց կողմից կռվել են Արցախի դեմ
Ադրբեջանցի զինվորներից մեկը հաստատել է, որ պակիստանցի զինյալները Ադրբեջանի կողմից կռվել են Արցախի դեմ: «Նաև ո...
Ակցիայի մասնակիցները ձվեր նետեցին Դատախազության շենքի ուղղությամբ. իրավիճաը լարվեց
Ի աջակցություն ձերբակալված սյունեցիների՝ բողոքի ակցիայի մասնակիցները ձվեր նետեցին Դատախազության շենքի ուղղությամբ, որոնց...
Նա չի կորցրել իմ վստահությունը․ Պուտինը՝ Լավրովի մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անհեթեթություն է որակել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ իր համակր...
Ձեր ղեկավարման յուրաքանչյուր օրը չափազանց թանկ է նստում իմ հայրենիքի վրա. «Իմ քայլը» լքած պատգամավոր
Մենք պարտվել ենք պատերազմում, սակայն կարող ենք կորցնել մեր հայրենիքն առհասարակ, եթե արագ ուշքի չգանք: Այս մասին խորհրդար...