Կիբեռոստիկանությունը զգուշացնում է նոր զեղծարարության սխեմայի մասին

ՀՀ ՆԳՆ կիբեռոստիկանությունը տեղեկացնում է՝ քաղաքացիներին զանգահարում են անհայտ անձինք՝ ներկայանալով ԱԱԾ կամ տարբեր բանկերի աշխատակիցներ և տարբեր պատճառներով պահանջում են բանկային հաշիվներից գումար հանել ու փոխանցել իրենց տրամադրած հաշվեհամարին։


ՀՀ ՆԳՆ կիբեռոստիկանությունը նախազգուշացնում է նոր տեսակի զեղծարարության մասին։ Անհայտ անձինք, ներկայացնելով իրենց որպես ԱԱԾ, Կենտրոնական կամ այլ բանկերի աշխատակիցներ, տարբեր պատրվակներով համոզում են քաղաքացիներին հանել իրենց բանկային հաշիվներից գումարն ու փոխանցել նշված հաշվեհամարին։


Զեղծարարները նաև կարող են պահանջել քաղաքացիներից՝ կրիպտոակտիվային ծառայություն մատուցող բանկոմատներից նկարել QR կոդը և ուղարկել իրենց։ ՆԳՆ-ն հորդորում է՝ նման գործողություններ երբեք չկատարել։


Նշվում է նաև, որ Քրեական ոստիկանության Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունը համագործակցում է կրիպտոտերմինալային ծառայություն մատուցող SkyLabs ընկերության հետ։ Այս համագործակցության արդյունքում տերմինալների միջոցով իրականացվող զեղծարարությունները կանխվելու են, իսկ մուտքագրված գումարը հանցագործների կողմից չի կարող օգտագործվել։

Քաղաքականություն