ԵՄ-ի շանտաժը չի ստիպի Վրաստանին փոխել ուղին․ Պապուաշվիլի

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ Եվրամիության կողմից հնչող քննադատությունն ու քաղաքական ճնշումները չեն ստիպի Թբիլիսիին փոխել իր ռազմավարական ուղղությունը։ Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովի վերջին զեկույցը, որտեղ Վրաստանը ներկայացված է բացասական տոնով, դիտվում է որպես փորձ՝ ստիպելու երկրին ենթարկվել Բրյուսելի քաղաքական կամքին։


«Այն, ինչ պետք է նպաստեր ժողովրդավարությանը, տնտեսական ազատությանը և համագործակցությանը, վերածվել է քաղաքական վերահսկողության փորձի։ Սա ոչ միայն գաղափարական, այլև քաղաքական բնույթի ճնշում է, որը գալիս է Եվրահանձնաժողովից և Եվրախորհրդարանի որոշ խմբերից», - նշել է Պապուաշվիլին։


Միաժամանակ նա ընդգծել է, որ շանտաժն ու ճնշումները չեն կարող ազդել երկրի որոշման վրա։ «Վրաստանը չի հրաժարվի իր նպատակից՝ պատրաստվել Եվրամիությանը անդամակցությանը։ Մենք ձգտում ենք այնպիսի Եվրոպայի, որը հիմնված է իրական արժեքների վրա, ոչ թե բյուրոկրատական մոտեցումների», - հավելել է խորհրդարանի խոսնակը։

Քաղաքականություն