Նոր օրենսդրական նախաձեռնություն՝ զինծառայողների համար
ՀՀ զինված ուժերի զինծառայողները շուտով հնարավորություն կունենան անդամակցելու արհմիություններին, հայտարարել է աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը խորհրդարանական հանձնաժողովի նիստում։
Նրա խոսքով՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել «Արհմիությունների մասին» օրենքի այն դրույթները, որոնք արգելում էին զինծառայողների անդամակցությունը արհմիություններին։
«Մեր գերատեսչությունը նամակ է ստացել վարչապետի աշխատակազմից, որով պահանջվում է իրականացնել Սահմանադրական դատարանի որոշումը։ Հաշվի առնելով վերը նշվածը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Պաշտպանության նախարարության հետ համատեղ մշակել է օրինագծերի փաթեթ, որով առաջարկվում է ամբողջությամբ վերացնել զինծառայողների համար արհմիությունների անդամակցության սահմանափակումը»,– նշել է Խաչատրյանը։
Փոխնախարարի տեղեկացմամբ՝ սահմանափակումները կվերացվեն նաև ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, դատախազության աշխատակիցների, ինչպես նաև դատարանների և Սահմանադրական դատարանի դատավորների համար։
Քննարկումներից հետո օրենսդրական նախաձեռնությունը ստացել է խորհրդարանական մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը։
Նմանատիպ հոդվածներ
Կադիրովը վախենում է Պուտինից և իր իշխանության կորստից. ISW
ԱՄՆ պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի վերլուծաբանները կարծում են, որ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը վախենում է Պուտի...
Անհրաժեշտության դեպքում եռակողմ փաստաթուղթ կստորագրվի. Տոնոյան-Շոյգու հեռախոսազրույց է տեղի ունեցել
Նոյեմբերի 17-ի երեկոյան ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բա...
Լուկաշենկոն հայտնել է, թե ինչու է Ուկրաինան հետաքրքրում Արևմուտքին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ արևմտյան երկրներն օգտագործում են Ուկրաինան «Ռուսաստանը ջախջախել...
Որևէ անհրաժեշտություն չկա դիմելու ՈՒԵՖԱ-ին՝ Թբիլիսիում խաղալու համար. ՀՖՖ-ն արձագանքել է «Փյունիկ»-ին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան՝ Երևանի «Փյունիկի» եվրագավաթային հանդիպումների անցկացման վերաբերյալ ArmSport-ի հարցմանն ի...