ԵՄ ընդլայնումը մինչև 2030-ը հնարավոր է. Կայա Կալլասը
ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասը հայտարարել է, որ նոր անդամների միանալը Եվրամիությանը մինչև 2030 թվականը իրական նպատակ է։ Նրա խոսքով՝ հատկապես Չեռնոգորիան և Ալբանիան ամենամոտ են այդ գործընթացի ավարտին։
«Չեռնոգորիան ամենաառաջադեմն է ԵՄ անդամակցության գործընթացում, Ալբանիան աննախադեպ թափ է հավաքում, և երկու երկրներն էլ առաջատար են անդամակցության մրցավազքում», - նշել է Կալլասը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա անդրադարձել է նաև Եվրահանձնաժողովի ընդլայնման զեկույցին՝ ընդգծելով, որ ընդհանուր գնահատականները դրական են Ալբանիայի, Չեռնոգորիայի և Ուկրաինայի համար։ Միևնույն ժամանակ, զեկույցում ընդգծվել են հակասական արդյունքներ Սերբիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Կոսովոյի, Բոսնիա և Հերցեգովինայի ու Թուրքիայի համար, իսկ Վրաստանի ցուցանիշները գնահատվել են բացասական։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ն ու Հունաստանը նախատեսում են ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր ստորագրել
Հայաստանը և Հունաստանը նախատեսում են ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր ստորագրեն։ Համաձայնագրին հավան...
Արա Այվազյանը նշանակվել է արտաքին գործերի նախարար
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արա Այվազյանը նշանակվել է արտաքին գործերի նախարար: «Հիմք ընդունելով վարչապետ...
Պուտինը հրավիրվել է G20 գագաթնաժողովին
Ինդոնեզիայի ֆինանսների նախարար Շրի Մուլյանի Ինդրավատիտին հայտարարել է, որ G20-ի գագաթնաժողովին հրավիրված են ֆորումի բոլո...
Ախր բանակցելը նույնպես գիտություն է, արհեստ է և արվեստ. Թևան Պողոսյան
ՀՀ նախագահի խորհրդական, նախկին պատգամավոր Թևան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ախր բանակցելը նույնպես գիտություն...