Սպասվում է ԱՄՆ–Կովկաս «C3+1» նոր ձևաչափի հանդիպում. Ադրբեջանի ու Հայաստանի մասնակցության հարցը կքննարկվի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կհանդիպի Կենտրոնական Ասիայի հինգ երկրների ղեկավարների հետ՝ «C5+1» ձևաչափի առաջին պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում։ Այս ձևաչափը ստեղծվել էր 2015 թվականին՝ նպատակ ունենալով խթանել համագործակցությունը ԱՄՆ-ի և Կենտրոնական Ասիայի պետությունների միջև։ Գագաթնաժողովը դիտարկվում է որպես քայլ Վաշինգտոնի դերի վերագնահատման և տարածաշրջանում քաղաքականության համակարգման ուղղությամբ։
Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո Վաշինգտոնում նման հանդիպումը գնահատվում է որպես նշան ԱՄՆ-ի աճող հետաքրքրության և մրցակցության ուժեղացման տարածաշրջանում։ Վերջին տարիներին Կենտրոնական Ասիայում Ռուսաստանի ազդեցությանը զուգահեռ աճել է Չինաստանի տնտեսական ներկայությունը, իսկ Եվրամիությունը նույնպես ակտիվացնում է իր նախաձեռնությունները՝ կազմակերպելով ԵՄ–Կենտրոնական Ասիա առաջին գագաթնաժողովը Սամարղանդում։
Միաժամանակ քննարկվում է Ադրբեջանի ներգրավումը ներկայիս «C5+1» ձևաչափում՝ այն ընդլայնելով մինչև «C6+1»։ Բաքուն, լինելով Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի միջև կապող օղակ, դիտարկվում է որպես կարևոր գործընկեր տարածաշրջանային հաղորդակցության նախագծերում։
Ամերիկյան The Diplomat պարբերականը, իր հերթին, առաջարկում է նաև նոր ձևաչափ՝ «C3+1»՝ ԱՄՆ-ի, Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի մասնակցությամբ։ Ըստ հեղինակների՝ այդ նախաձեռնությունը կարող է նպաստել Հարավային Կովկասում ԱՄՆ-ի ներկայության ամրապնդմանը, տնտեսական և ենթակառուցվածքային ծրագրերի ընդլայնմանը և տարածաշրջանային համագործակցության խորացմանը։
Նմանատիպ հոդվածներ
Պեսկովը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Ադրբեջան, Վրաստան և Հայաստան կատարած այցի մասին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը անդրադարձել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի Ադրբեջան, Վրաստան և Հայ...
Տավուշի մարզում կորոնավիրուսով վարակված 6 անձ կա․ մարզպետ
Տավուշի մարզում կորոնավիրուսով վարակված 6 անձ կա։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյան...
Թուրքիայի նախագահականը կոչ է անում բոլոր հայերին այցելել Վանի Աղթամար կղզի
«Թուրքական կառավարության կողմից վերականգնված Աղթամար եկեղեցին (նկատի ունի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին-խմբ.) մեր ժող...
Ավինյանը անդրադարձել է փետրվարի 1-ից տրանսպորտի թանկացմանը
Երեկվա գործակարգավարական խորհրդակցությունից հետո երեկոյան արդեն մոտ 96 վարորդ ունեինք, որոնք հայտնել էին իրենց պատրաստակ...