Չկա Սևանա լիճ, կա Գյոյչա լիճ. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով Ադրբեջանի Ազգային գիտությունների ակադեմիայի հիմնադրման 80-ամյակին նվիրված նիստում, հանդես է եկել հայտարարություններով, որոնք ուղղված են Հայաստանի տարածքային ամբողջականությանը։
Ալիևը պնդել է, թե «վերջին տարիներին հայկական կողմը և սփյուռքը խեղաթյուրել են Ադրբեջանի պատմությունը»։ Նա կոչ է արել ադրբեջանցի գիտնականներին «դեմ կանգնել այդ քարոզչությանը»։
Նա նաև ասել է, որ չկա Սևանա լիճ, կա Գյոյչա լիճ:
«Ադրբեջանցիները երբևէ չեն տառապել սեպարատիզմի հիվանդությամբ և միշտ նպաստել են այն երկրների պետականության զարգացմանը, որտեղ ապրել են։ Հետևաբար, ադրբեջանցիների վերադարձը իրենց պատմական հողեր՝ ներկայիս Հայաստանի տարածք, չպետք է վախեցնի հայ ժողովրդին։ Մենք պետք է այնտեղ վերադառնանք ոչ թե տանկերով, այլ մեքենաներով»,- հայտարարել է Ալիևը։
Նա նաև նշել է, որ պետք է ընդլայնել «պատմական քարտեզների ուսումնասիրությունը», պնդելով, թե «հին ռուսական կայսերական քարտեզների վրա ներկայիս Հայաստանի տարածքի տեղանունները ադրբեջանական ծագում ունեն»։
Ալիևը հավելել է, որ այդ քարտեզների ուսումնասիրությունը «պետք է դառնա պետական և գիտական կառույցների առաջնահերթ ուղղություն», քանի որ, ըստ նրա, «դրանք ապացուցում են պատմական իրականությունը»։
Նմանատիպ հոդվածներ
Իրանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի այցը
Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է տեղեկություն Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյա...
Հրապարակվել է Ղրիմի կամրջի վրա հարձակումը քննարկած գերմանացի բարձրաստիճան սպաների զրույցը
Բունդեսվերի բարձրաստիճան սպաների միջև Ղրիմի կամուրջը պայթեցնելու պլանների մասին զրույցի սղագրությունը հրապարակել է...
Ընդդիմադիրների մասին գրառումներ անելու փոխարեն ձեր հայացքներն ուղղեք նախ ձեզ. Դանիելյանը` Գևորգ Պապոյանին
Ընդդիմադիրների մասին ցինիկ գրառումներ անելու փոխարեն ձեր հայացքներն ուղղեք նախ ձեզ, ձեր ապաշնորհ քաղաքականությանն ու անգ...
ԱՄՆ-ն սպասում է Մոսկվայի արձագանքին
ԱՄՆ վարչակազմը մոտ ժամանակում նախատեսում է կապ հաստատել Ռուսաստանի պաշտոնյաների հետ՝ քննարկելու Վաշինգտոնի առաջարկած Ուկ...