ԱՄՆ-ն սպասում է Մոսկվայի արձագանքին
ԱՄՆ վարչակազմը մոտ ժամանակում նախատեսում է կապ հաստատել Ռուսաստանի պաշտոնյաների հետ՝ քննարկելու Վաշինգտոնի առաջարկած Ուկրաինայի պատերազմի կարգավորման ծրագիրը։ Այս մասին տեղեկացնում է Reuters-ը՝ հղմամբ ամերիկյան կառույցներում գտնվող աղբյուրին։
Նշվում է, որ Ռուսաստանը չի մասնակցելու Շվեյցարիայում նախատեսված խորհրդակցություններին, սակայն ԱՄՆ-ում ակնկալում են առանձին ձևաչափով շուտափույթ քննարկում կազմակերպել ռուսական կողմի հետ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ այս հանդիպումները դիտարկվում են որպես հնարավորություն ներկայացնելու Վաշինգտոնի առաջարկած մոտեցումները և գնահատելու Մոսկվայի արձագանքը։
ԱՄՆ-ը խաղաղ գործընթացի շուրջ աշխատում է միաժամանակ մի քանի դիվանագիտական ուղություններով՝ համագործակցելով ինչպես եվրոպական գործընկերների, այնպես էլ տարածաշրջանի այլ պետությունների հետ։ Վաշինգտոնն ընդգծում է, որ նպատակն է առաջ մղել այնպիսի լուծում, որը կհանգեցնի ռազմական գործողությունների նվազմանը և փոխադարձ ընդունելի պայմանների ձևավորմանը։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայի ներքին գործերի նախարարը Իրանում է․ հայտնի է այցի նպատակը
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն չորեքշաբթի ժամանել է Իրանի մայրաքաղաք՝ հանդիպելու իր իրանցի գործընկեր...
Նպաստում ենք նրան, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում առկա խնդիրները լուծվեն. Լավրով
Ռուսաստանը պատրաստ է նպաստել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավմանը: Այդ մասին ՀՀ արտգործնախարար Զոհր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Եթե մի բան արիր, արիր, եթե չէ` գյուղը լրիվ կկործանվի». վարդենուտցիների վերջին հույսը Փաշինյանն է
Վարդենուտի բնակիչները հայտարարել են, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրենց վերջին հույսն է:«Փաշինյան ջան, քո ցավը տանենք, մե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որպեսզի երևանցու վերջին կոպեկը գրպանող օրինագիծը չանցնի, անհրաժեշտ է տեղի ունենա բոյկոտ. Սուքիասյան
Երևանի ավագանու այսօրվա նիստը լակմուսի թղթի դեր է կատարելու, քաղաքական իրողություններն էլ ավելի է պարզաջրելու։ Այս մասին...