Հրապարակվել է Ղրիմի կամրջի վրա հարձակումը քննարկած գերմանացի բարձրաստիճան սպաների զրույցը
Բունդեսվերի բարձրաստիճան սպաների միջև Ղրիմի կամուրջը պայթեցնելու պլանների մասին զրույցի սղագրությունը հրապարակել է համացանցում:
Ի՞նչ է ասվում սղագրության մեջ.
Բունդեսվերի ռազմաօդային ուժերի տեսուչը թույլ է տվել երկու խմբաքանակով Կիև տեղափոխել 100 Taurus հրթիռ: Գերմանացի զինվորականները քննարկել են այս հրթիռներով Dassault Rafale կործանիչով հարձակվելու հնարավորությունը.
Բունդեսվերի ներկայացուցիչն ասել է, որ Taurus հրթիռները, երբ առաքվեն Ուկրաինա, պատրաստ կլինեն օգտագործման 8 ամսից:Զրույցի մասնակիցներից մեկը կասկածում էր, թե արդյոք կամրջին հարվածը արդյունավետ կլինի, և հարցրեց, թե քանի՞ հրթիռ կպահանջվի դրա համար.
Գերմանիայում վերջին շրջանում ակտիվորեն քննարկվում է Կիև Taurus հրթիռների տեղափոխման հարցը։ Կանցլեր Շոլցը բազմիցս հայտարարել է, որ դեմ է նման առաքումներին:Գերմանացի զինվորականները շոշափում են այս թեման՝ նրանցից մեկն ասում է, որ «ոչ ոք չգիտի, թե ինչու է կանցլերը արգելափակում այդ մատակարարումները»։
Գերմանիայի պաշտպանության նախարարությունը հրաժարվել է մեկնաբանել Ղրիմի կամրջի վրա հարձակման մասին գերմանացի զինվորականների խոսակցության ձայնագրության մասին լուրերը:
Ավելի վաղ այս լուրը տարածել էր Ռոսիա Սեգոդնյայի և RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։
Բունդեսվերի ռազմաօդային ուժերի հրամանատարության գործողությունների և վարժանքների բաժնի պետ Գրեյֆը (առաջին լուսանկարում), ով մասնակցել է Ղրիմի կամրջի վրա հարձակման քննարկմանը, նախկինում ծառայել է որպես ռազմական կցորդ ԱՄՆ-ում։

Զրույցի մեկ այլ մասնակից՝ ռազմաօդային ուժերի տեսուչ Գերհարցը, իր պաշտոնում է 2018 թվականից, Բունդեսվերի կայքի փաստաթղթերից մեկում ասվում է, որ նա իր հրամանատարության տակ ունի մոտ 30 հազար մարդ։

Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը խորհրդարանում փակ հանդիպում է անցկացնում ՔՊ-ի հետ
Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը փակ հանդիպում է անցկացնում իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հե...
«Ադրբեջանն իր խողովակներով ռուսական գազը վաճառում է Եվրոպային. սա փաստ է». Ալեն Սիմոնյան
«Ադրբեջանն իր խողովակներով ռուսական գազը վաճառում է Եվրոպային. սա փաստ է». ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր ճեպազրույ...
«Խաղաղության բանակցությունները չեն դադարել». Ռուբինյան
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հանդես է գալիս Անթալիայի դիվանագիտական ֆորումի պանելային քննարկմանը․ «Խաղաղության բան...
Զախարովան արձագանքել է Փաշինյանի՝ Հայաստանում հեղաշրջման մասին հայտարարությանը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը երկրում պետական հեղաշրջման վերաբերյալ Ռուսաստանի ենթադրյալ կոչերի մասին որևէ...