Արթուր Խաչատրյանը՝ Փաշինյանի հնարավոր «հարձակման» մասին
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հայտարարել է, որ պետք է կանխել վարչապետ Նիկոլ Փաշինյանի «հարձակումը վեհարանի վրա» և թույլ չտալ նման գործողություններ։
«Պետք է կանխել Փաշինյանի հարձակումը վեհարանի վրա և ուղղակի թույլ չտալ դա»,- նշել է Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում նոյեմբերի 2-ին՝ Մայր Աթոռի բակում։
Նրա խոսքով՝ մեկ փորձ արդեն եղել է, սակայն այն ձախողվել է․ «Մի փորձ արեցին, եւ տեսան, որ մարդիկ ինքնաբուխ եկան, հավաքվեցին, և դրա համար իրենք իրենց գրոհի ծրագիրը հետաձգեցին։ Կփորձի, իհարկե, սակայն ժողովրդական պատը թույլ չի տա, որ մեր ինքնության սյուներից ամենակարեւորներից մեկը պղծվի»։
Պատգամավորը նշել է նաև, որ երեք թեմի առաջնորդներ կալանավորված են և ենթադրել է, որ Փաշինյանը «ճակատային հարձակման կգնա»։
«Փաշինյանի հզորությունը վարչական ապարատն ու իրավական ապարատն է, տեսանք, թե ովքեր էին Օհանավանում»,- հավելել է Խաչատրյանը։
Նմանատիպ հոդվածներ
Զախարովան արձագանքել է զենք չմատակարարելու պատճառով ՌԴ-ին դատի չտալու ՀՀ-ի հայտարարությանը
Ռուսական կողմը ողջունում է զենքի հարցը գործընկերային մթնոլորտում լուծելու Հայաստանի ցանկությունը: Այս մասին հայտարարել է...
Իրանից հայտնել են, թե ինչ կլինի, եթե երկիրը բախվի սպառնալիքի
Իրանը չի զբաղվում միջուկային զենքի մշակմամբ, բայց կարող է փոխել իր դոկտրինը երկրի գոյությանը սպառնացող վտանգի դեպքում։ Ա...
Գրոսին Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո հայտարարություն է արել
Ատոմային Էներգետիկայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի...
«Ռազմական կոնֆլիկտը չի բացառվում, եթե Թուրքիան հանկարծ որոշի խախտել Հունաստանի ինքնիշխանությունը»
Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, գեներալ Կոնստանտինոս Ֆլորոսը հայտարարել է, որ երկրի զինված ուժերը պա...