Գրոսին Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո հայտարարություն է արել
Ատոմային Էներգետիկայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ մտադիր է այցելել Բելառուսական ԱԷԿ՝ համոզվելու համար, որ դրա երկու ռեակտորները նորմալ աշխատում են: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ես պլանավորում եմ այցելել Բելառուսական ԱԷԿ Օստրովցիում, համոզվելու, որ երկու էներգաբլոկներն աշխատում են այնպես, ինչպես պետք է աշխատեն», — ասել է Գրոսին:
Նա ընդգծել է, որ ՄԱԳԱՏԷ-ում հասկանում են ԲելԱԷԿ-ի կարեւորությունը բելառուսական տնտեսության համար։
Գրոսսին հստակեցրել է, որ Մինսկ կատարած այցի ընթացքում Լուկաշենկոյի հետ քննարկել է միջուկային օբյեկտների անվտանգությունը՝ Ուկրաինայի հակամարտության համատեքստում:
Մինչ այդ Լուկաշենկոն Ռուսաստանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Ուկրաինան ֆեյք է տարածում՝ պնդելով, որ Բելառուսը մտադիր է գրավել Չեռնոբիլի ատոմակայանը (ԱԷԿ):
Այսօր Գրոսին այցով ժամանել է Բելառուս։ Այցի ընթացքում նա նախատեսում է բարձր մակարդակի հանդիպումներ անցկացնել Մինսկում, ինչպես նաև այցելել Բելառուսական ատոմային էլեկտրակայան:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ստեփանակերտում իրականացրած թալանն՝ արբանյակային պատկերներով
Արցախի մայրաքաղաքում արբանյակային լուսանկարները հարյուրավոր միջադեպեր են արձանագրել, որոնք ցույց են տալիս Ստեփանակերտ քա...
Մինասյանից հետո հրաժարական է տվել ևս մեկ բարձրաստիճան պաշտոնյա․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Գրիգոր Մինասյանի հրաժարականից ժամեր անց ազատման դիմում է գրել նաեւ ՀՀ ԱՆ Քրեակատարողական...
Արդարադատության նախարարը հրաժարական է տվել
ՀՀ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը սոցցանցի իր էջում գրում է․«Այսօր որոշեցի ես էլ միանամ իմ պաշտոնավարման դեմ ս...
Դրանք ընդամենն իրականության խեղաթյուրումներ են․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ իշխանությունները լիովին երաշխավորում են իր տարածքով մարդկանց, տրանսպորտային միջոցների ու ապրանքների ազատ և անվտանգ տե...