Իրանից հայտնել են, թե ինչ կլինի, եթե երկիրը բախվի սպառնալիքի
Իրանը չի զբաղվում միջուկային զենքի մշակմամբ, բայց կարող է փոխել իր դոկտրինը երկրի գոյությանը սպառնացող վտանգի դեպքում։ Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական և երկրի միջազգային հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազին:
«Եթե Իրանը բախվի էքզիստենցիալ սպառնալիքի, ապա երկիրը ստիպված կլինի փոխել իր դոկտրինը»,- Financial Times թերթին տված հարցազրույցում ասել է Խարազին:
Բացի այդ, նա ընդգծել է, որ եթե Արևմուտքը կրկին պատժամիջոցներ կիրառի, որոնք հանվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին Իրանի միանալուց և իրանական միջուկային ծրագրի սահմանափակումից հետո, Թեհրանից նույնպես լուրջ արձագանք կլինի՝ կապված միջուկային ռազմավարության փոփոխության հետ:
Ընդ որում, Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը նշել է, որ Թեհրանը հանդես չի գալիս միջուկային զենքի ստեղծման օգտին:
Նմանատիպ հոդվածներ
Ոչ մեկ չի կարող դրա դեմն առնել, երբ դա դառնա հասունացած օրակարգ հանրության համար․ Փաշինյան
Եթե ժողովուրդն ուզենա անել իշխանափոխություն՝ կանի։ Այս մասին «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի ժամանակ հայտարարել է...
Նիկոլ Փաշինյանը` ՀՀ-ն ԵՄ-ին անդամագրվելու համար հանրաքվե անցկացնելու հնարավորության մասին
ԵՍ ԵՄ ամբինոից հայտարարել եմ, որ ՀՀ-ն պատրաստ է ԵՄ-ին մոտ լինել այնքան, ինչքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի։ Այս մասին «Ժողո...
ԱՄՆ-ից մեկնաբանել են Հայաստանի կողմից Ֆրանսիայից սպառազինություն գնելը
ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիական տարածաշրջանի հարցերով բյուրոյի քարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենը մեկնաբանե...
Եղիշե Կիրակոսյանը պատրաստվում է հրաժարակա՞ն տալ․ գրասենյակից մեկնաբանել են
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի գրասենյակից մեկնաբանել են նրա հրաժարականի մտադրության վե...