Էդուարդ Սպերցյանը կոչ է արել աջակցել «Կրասնոդարին»
«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը իր Telegram ալիքում դիմել է երկրպագուներին՝ կոչ անելով աջակցել թիմին Ռուսաստանի Պրեմիեր-լիգայի 14-րդ տուրի «Սպարտակի» դեմ հանդիպման ընթացքում։
«Բարեկամներ, ձեր աջակցությունը մեզ համար հսկայական ուժ է։ Սպասում ենք բոլորիդ»,- գրել է Սպերցյանը։
Խաղը կայանալու է նոյեմբերի 2-ին՝ Կրասնոդարի «Ozon Արենայում»։
Ներկա պահին «Կրասնոդարը» 29 միավորով զբաղեցնում է Ռուսաստանի Պրեմիեր-լիգայի երկրորդ տեղը, իսկ «Սպարտակը» 22 միավորով գտնվում է վեցերորդ հորիզոնականում։ Նախորդ տուրում «ցլերը» 1:0 հաշվով հաղթել էին «Ռուբինին», մինչդեռ մոսկվացի «կարմիր-սպիտակները» նույն հաշվով առավելության էին հասել «Օրենբուրգի» նկատմամբ։
Նմանատիպ հոդվածներ
Ռոնալդուն խոսել է որդու կորստի մասին․ ֆուտբոլիստը երեխայի մահից հետո առաջին գոլն է խփել
Պորտուգալացին գոլի հեղինակ դարձավ 34-րդ րոպեին Նեմանյա Մատիչի փոխանցումով։ Նրա գոլից հետո լոնդոնցիների առավելությունը կր...
Ճապոնիայի հավաքականի երկրպագուները մաքրել են տրիբունաների աղբը
Ճապոնիայի հավաքականի երկրպագուները Կոստա Ռիկայի դեմ ԱԱ-2022-ի խմբային փուլի երկրորդ խաղից հետո մաքրել են Ար Ռայյան...
Արեն Հայրապետյանը եզրափակիչում է՝ հաղթելով Ադրբեջանի ներկայացուցչին
Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում անցկացվող մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում մեկնարկել են ազատ ո...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Հաքերները կոտրել են Մբապեի սոցցանցի էջը. հայտնի է, թե ինչ գրառում են կատարել
Ֆրանսիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի պաշտոնական էջը X սոցիալական ցանցում (նախկինում՝ T...