Արեն Հայրապետյանը եզրափակիչում է՝ հաղթելով Ադրբեջանի ներկայացուցչին
Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում անցկացվող մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում մեկնարկել են ազատ ոճի ըմբշամարտի մրցումները:
Այսօր մրցագորգ դուրս եկած մարզիկներից 65 կգ քաշային կարգը ներկայացնող Արեն Հայրապետյանը հասել է եզրափակիչ, քանի որ կիսաեզրափակիչ փուլում 6-5 հաշվով հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին։
79 կգ քաշային կարգում հանդես եկող Նարեկ Նիկողոսյանը հաջորդ օրը պայքարելու է բրոնզե պարգևի համար: Միևնույն ժամանակ, 57 կգ քաշային Սաշա Պետրոսյանն ու 97 կգ քաշային Հակոբ Հակոբյանը հանդիպումներ կունենան սփոփիչ փուլում:
Ինչ վերաբերում է 70 կգ քաշային Դավիթ Դավթյանին, ապա նրա համար մրցաշարն արդեն ավարտվել է:
Նմանատիպ հոդվածներ
Էկվադորում պետական հանգստյան օր է հայտարարվել ֆուտբոլային նվաճման պատճառով
Էկվադորի նախագահ Դանիել Նոբոան երկրում պետական հանգստյան օր է հայտարարել՝ կապված ազգային հավաքականի՝ 2026 թվականի աշխարհ...
Ռուս թենիսիստուհին պաշտոնապես հանդես կգա Հայաստանի դրոշի տակ
Ռուսաստանը ներկայացնող 24-ամյա թենիսիստուհի, WTA վարկանիշային աղյուսակի 118-րդ ռակետ Ալինա Չարաևան պաշտոնապես այսուհետ մ...
Անգլիա-Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի Անգլիայի և Մեքսիկայի հավաքականների հանդիպման տոմսերի արժեքը երկրորդային շուկա...
ՀՖՖ-ն մեկնարկում է Պրեմիեր Լիգայի մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025-26 մրցաշրջանի «Լավագույն ֆուտբոլիստ» և «Լավագո...