Տավուշի մարզպետն անդրադարձել է սահմանազատման գործընթացին
Տավուշի մարզում այս պահին սահմանազատման մասով կոնկրետ ոչ մի աշխատանք չկա, ոչ մի գործընթաց չկա։ Այս մասին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում հայտնել է Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։
«Իհարկե փոխվարչապետերի մակարդակով կարող է այդ քննարկումը լինի, բայց կոնկրետ Տավուշի մարզում գործընթաց չկա դրա հետ կապված»,–ասել է նա՝ հավելելով, որ մինչև սահմանազատման գործընթաց չլինի, չի կարող պարզ լինել, թե որտեղով է անցնում սահմանը. «Այն 12.7 կմ հատվածը, որը սահմանազատվել է, այդ ժամանակ է պարզվել, թե որտեղ են դրվում այդ կետերը։ Մինչև սահմանազատում չլինի, չենք կարող ասել»,–նշել է մարզպետը։
Ինչ վերաբերում է Հայաստանի հնչող հայտարարություններին, թե կան տարածքներ, որոնք Ադրբեջանին են պատկանում, բայց Հայաստանի վերավերահսկողության տակ են, նա ասել է. «Դա լրիվ պարզ երևում է, այդտեղ մեծ գաղտնիք չկա, դուք լավ գիտեք, որ Ոսկեպարի հատվածում, Բերքաբերի հատվածում նման տարածքներ ունենք»։
Հարցին՝ Կիրացի պատը կառուցելուց հետո, գյուղի դպրոցում քանի՞ աշակերտ է սովորում, մարզպետը պատասխանել է. «Այս պահին 37 աշակերտ է սովորում դպրոցում և հինգ երեխա նախակրթարան է հաճախում։ Ընդհանրապես գյուղից արտագաղթ չի եղել։ Այս պահին կոնկրետ Կիրանց գյուղում պետական ծրագրով, 16 միլիոնանոց ծրագրով 53 տուն է կառուցվում»։
Նմանատիպ հոդվածներ
Պ. Սևակ համայնքի ղեկավարը՝ գյուղի և մոտակա լճերի ուղղությամբ ադրբեջանցիների կողմից կրակոցների մասին
Կոնկրետ մեր տարածքում նման բան չի արձանագրվել մեր կողմից։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Արարատի Պ. Սևակ համ...
Երթևեկի փոփոխություն՝ Դավթաշենի կամրջից դեպի Կոմիտասի պողոտա հատվածում
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հուլիսի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այո, արտահերթ ընտրությունների պահանջ չկա, Նիկոլի հրաժրականի պահանջ կա. Շարմազանով
«Հայրենիքի փրկության շարժման» մեջ ներառված ուժերի ճանապարհային քարտեզը, ռազմավարությունը եւ ծրագիրը չի փոխվել: Այս մասին...
Նման բան չի ասվել, որ ՌԴ հյուպատոսարան է բացվելու Սյունիքում, ասվել է` քննարկվում է. Արմեն Գրիգորյան
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Կապանում ՌԴ հ...