ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այո, արտահերթ ընտրությունների պահանջ չկա, Նիկոլի հրաժրականի պահանջ կա. Շարմազանով
«Հայրենիքի փրկության շարժման» մեջ ներառված ուժերի ճանապարհային քարտեզը, ռազմավարությունը եւ ծրագիրը չի փոխվել: Այս մասին, այսօր՝ փետրվարի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Դա երեկ կետանոց ծրագիր է. հողատու Փաշինյանի հրաժարական, ժամանակավոր հակաճգնաժամային կառավարությն ձեւավորում եւ մեկ տարի հետո արտահերթ ընտրություններ առանց Նիկոլ Փաշինյանի վարչապետության: Այստեղ նոր բան չկա: Նորը նա է, որ բոլոր նրնք, որոնց թվում է, թե «Հայրենիքի փրկության շարժում» կլինի թե 17 կուսակցություններ կլինեն, ես սա անվանում են արցախյան երկրորդ շարժում, ինչպես նա կուսակցական պայքար չէր, սա էլ կուսակցական պայքար չէ: Սա ավելի լայն համաժողովրդական ընդվզում պետք է լինի ու դա լինելու է»,-ասաց Շարմազանովը:
Նրա խոսքով, որեւէ քաղաքական ուժի օրակարգում չի եղել արտահերթ ընտրությունների անցկացումը Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ. «Բոլորս հստակ նշել են, որ սա պետք է հեռանա: Ես ուզում եմ «Իմ քայլի» հետ համաձայնել. Այո, արտահերթ ընտրությունների պահանջ չկա, Նիկոլի հրաժրականի պահանջ կա: Նիկոլը պետք է հեռանա, գահավիժման ժամանակ չես կարող կանգ առնել: Այս պարագայում արտահերթ ընտրությունների գնալը հղի է նոր ցնցումներով ՀՀ-ի համար, նոր խնդիրներով, նոր բախումներով: Մի մարդ, որը ոստիկանական շքախմբով, վահաններով, զոռբայությամբ, նահատակների մայրերի վրայով անցնելով մտնում է «Եռաբլուր», էդ մարդու հետ գնում ենք ընտրության, ի՞նչ անենք: Հետեւաբար մեր ուժերը պետք է կենտրոնացնենք, ճնշում գործադրենք, որ հեռանա էս մարդը»:
Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նխագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, ըստ որի եթե այս իշխանություններն էլ ընտրություն կազմակերպեն, իրենք մասնակցելու են եւ հաղթելու են, Շարմազանովն ասաց. «Պարոն Քոչարյանն իր կարծիքն է արտահայտել, ես այստեղ մեկնաբանելու բան չունեմ: Բայց գլխավոր հարցում ընդդիմադիր բեւեռը միակարծիք է, որ պետք է պայքարել էս դավաճանական ռեժիմից օր առաջ ազատվելու համար»:
Մանրամասները` News. am -ի տեսանյութում
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էկոնոմիկայի նախարարը այլ բան է ասում, վարչապետը` այլ. Միքայել Մինասյանը տեսանյութ է հրապարակել
Ինձ զարմացնում է Նիկոլ Փաշինյանի՝ հոգեկան խանգարման հասցնող ձգտումը՝ ցույց տալու, թե որևէ բան տեղի չի ունեցել, ինքը նոյե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիներն արդեն 15-20 օր է գալիս ու գնում են. առանց զգուշացնելու նրանց ճանապարհ են տվել դեպի Քարվաճառ
Երեկ ֆեյսբուքյան օգտատեր Ապրես Բեկլարյան հայտնել էր, թե մարտակերտցիները թույլ չեն տվել, որ ադրբեջանական բեռն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ.«Տկլոր մեջքին կատու շալակելն էր պակաս... ». Նարեկ Մալյանը նոր բացահայտումներ է խոստանում
Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է` « Ուղիղ 20 օր առաջ՝ փետրվարի 2-ին, ես հրապարակային հայտարարեցի, որ...
Անհնար է այդպես ապրել, երբ թուրք սահմանապահը հայ կնոջն ասում է՝ ինչու լվացքդ մաքուր չես արել, կեղտոտ է. Հրանտ Բագրատյան
Սյունեցիները մեղք են: Կնայեն մեզ, երբ օգնություն չեն ստանա, կամ կհայտարարեն ինչ-որ հայտարարության մասին, կամ էլ կհաշտվեն...