Պ. Սևակ համայնքի ղեկավարը՝ գյուղի և մոտակա լճերի ուղղությամբ ադրբեջանցիների կողմից կրակոցների մասին
Կոնկրետ մեր տարածքում նման բան չի արձանագրվել մեր կողմից։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Արարատի Պ. Սևակ համայնքի ղեկավար Լյուդվիգ Ստեփանյանը՝ անդրադառնալով գյուղի և մոտակա լճերի ուղղությամբ ադրբեջանցիների կողմից կրակոցների մասին լուրերին։
«Եթե այս մի ժամվա մեջ փոփոխություն չի եղել...ես մի ժամ առաջ եմ դուրս եկել տարածքից, իսկ լճերը Երասխի տարածքում են։ Այնտեղ, ճիշտ է, լինում է, որ կրակոցների ձայները լսվում են, բայց մի համայնք այն կողմ է։ Երկու գյուղերն էլ սահմանամերձ են, բայց կոնկրետ մեր տարածքի վրա նման բան չի արձանագրվել»,- ասաց համայնքապետը։
Հարցին՝ վերջին անգամ գյուղի շրջանում երբ են կրակոցներ եղել, Ստեփանյանը պատասխանեց. «Կոնկրետ գյուղի ուղղությամբ՝ ես չեմ կարող նման բան արձանագրել, որ եղել է, բայց կրակոցի ձայներ միշտ էլ եղել են։ Չես կարող կոնկրետ ասես, թե էս հատվածում եղել են, կամ այն հատվածում եղել են, միշտ էլ եղել են։ Այսօրվա կամ այս մի քանի օրվա մասին չեմ կարող ասել, որ կրակոցի ձայն է եկել։ Բայց ընդհանրապես մեկ կամ երկու ամիս առաջ մի կրակոցի ձայն կար, բայց չենք կարող ասել, որ հիմավոր պատճառով էր»։
Խոսելով բնակիչների մոտ տիրող տրամադրություններից՝ համայնքապետը նշում է, որ խուճապ չկա, որովհետև ժողովուրդը սովոր են։
«Պարապած են, այսպես ասած։ Խուճապ չկա, որովհետև մտածում ենք, որ երևի այդքանով կսահմանափակվենք»,- նշում է համայնքապետը։
Նմանատիպ հոդվածներ
100 հազար դրամ տուգանք կսահմանվի` սահմանին տեսալուսանկարահանում անելու համար
Սահմանային գոտիներում տեսալուսանկարահանող ԱԹՍ–ներ օգտագործելու, սահմանային շերտից ներս գործելու համար կսահմանվի վարչական...
Ռուսաստանը դեռ չի կարողանում հաղթահարել կորոնավիրուսը. Պեսկովը մանրամասնում է` ինչու
Կորոնավիրուսի տարածումը հնարավոր է դադարեցնել միայն պատվաստումների միջոցով, բայց մինչ այժմ Ռուսաստանում պատվաստումների մ...
ՌԴ խաղաղապահ զորքերի միջնորդությամբ ձեռք է բերվել հրադադարը վերահաստատելու պայմանավորվածություն. ՊՆ
ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ...
Ունենք 3 վիրավոր, որոնցից երկուսը՝ պայմանագրային, մեկը՝ ժամկետային․ Պն-ն նոր մանրամասներ է հայտնում վիրավորների մասին
Ինչպես արդեն հայտնել ենք՝ ադրբեջանցիներն ինտենսիվ կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի հայկական դիրքերի ուղղությ...