Գալիս է, այդ պահը շուտով կգա. Նիկոլ Փաշինյանը` Թուրքիայի հետ հարաբերությունների մասին
Շատ դրական երկխոսություն ունենք Թուրքիայի հետ։ Կարծում եմ՝ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու սահմանի բացումն ընդամենը ժամանակի հարց է, քանի որ հիմա որևէ էական խոչընդոտ չկա: Այս մասին Փարիզի Խաղաղության 8-րդ ֆորումի շրջանակում անցկացված «Առաջնորդության խաչմերուկներում» խորագրով քննարկմանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Թե ինչքան արագ դա տեղի կունենա, արդեն այլ հարց ու այլ խնդիր է։ Ես կարծում եմ, որ մենք հասնում ենք մի հանգրվանի, որում կունենանք լիարժեք դիվանագիտական հարաբերություններ, բաց սահմաններ, տնտեսական, քաղաքական համագործակցություն և կլինենք նորմալ հարևաններ։ Հավատում եմ, որ այդ պահը մոտենում է, գալիս է, այդ պահը շուտով կգա։ Բայց ստույգ երբ, չեմ կարող հիմա ասել»,- նշել է Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Այն իրական երկիր չէ. Մասկ
ԱՄՆ Կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավար, ձեռնարկատեր Իլոն Մասկը պատասխանել է հազարավոր կանադացիների, ով...
Հայտնի է Իրաքի նոր նախագահի անունը
Իրաքում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է Նիզար Ամիդին, որը առաջադրված էր Քրդստանի հայրենասիր...
Ինչ է խնդրել Թրամփը եվրոպացի առաջնորդներից բանակցությունների ժամանակ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խնդրել է կողմերին հրաժարվել «կրակի դադարեցում» տերմինից եվրոպացի առաջնորդների և Ուկրաինայի նախ...
Դիանա Գասպարյանին պաշտոնանկ կանե՞ն․ «Հրապարակ»
«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ «Տեւական ժամանակ է՝ Էջմիածնում լուրեր են շրջանառվում համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի պաշ...