Ինչ է խնդրել Թրամփը եվրոպացի առաջնորդներից բանակցությունների ժամանակ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խնդրել է կողմերին հրաժարվել «կրակի դադարեցում» տերմինից եվրոպացի առաջնորդների և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ փակ դռների ետևում կայացած բանակցությունների ժամանակ։ Այս մասին հայտնել է ամերիկյան The Wall Street Journal թերթը։
«Փակ դռների ետևում կայացած քննարկումների ժամանակ Թրամփը խնդրել է առաջնորդներին դադարեցնել այս տերմինի օգտագործումը», - ասվում է թերթի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ «կրակի դադարեցում»-ի փոխարեն եվրոպացի առաջնորդները համաձայնել են օգտագործել «հրադադար» տերմինը։
Օգոստոսի 18-ին Սպիտակ տանը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Զելենսկիի հանդիպումը։ Նրանցից բացի, բանակցություններին մասնակցել են մի շարք եվրոպացի առաջնորդներ, ինչպես նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
Նմանատիպ հոդվածներ
Եկատերինբուրգում Հայաստանի հյուպատոսությունը փակվել է
Եկատերինբուրգում Հայաստանի հյուպատոսությունը փակվել է: Ինչպես հետևում է հանրապետության «Եկատերինբուրգում հյուպատոսությու...
Մասուդ Փեզեշքիանը՝ Հայաստանում կառուցվելիք ուղու մասին
Հայաստան կատարելիք այցի ընթացքում կքննարկենք հյուսիս-հարավ միջանցքի հարցը, իսկ նչ վերաբերում է արևելք-արևմուտք ուղուն, ա...
Վիճահարույց «Զանգեզուրի միջանցքը» հանվել է բանակցությունների սեղանից. Իրանի կառավարության խոսնակ
Իրանի Իսլամական Հանրապետությունը աջակցում է ցանկացած գործընթացի, որը հանգեցնում է բախումների դադարեցմանը, լարվածության ն...
Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանագրի կնքումը հարցերի կարգավորման փուլերից մեկն է․ Սերգեյ Լեբեդև
ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հույս ունի, որ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված փաստաթղթերը լիովի...