Ուղիղ ասեցի՝ տղե՛ք, ամոթ է, ջրի վրա քերական գործ հարուցելը ո՞րն է. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի բնակարան խուզարկության մտած ԱԱԾ-ն հեռախոսազանգ ստանալուց հետո, ուժով խլել են նրա հեռախոսը: Այս մասին պատգամավորը հայտնել է լրագրողների հետ զրույցում:
«Առավոտյան ժամը ութին տասը պակաս մոտ տասը հոգով մտել են տուն՝ ներկայացել որպես ԱԱԾ ու ՔԿ աշխատակիցներ։ Նոր քրեական վարույթ են հարուցել, որը նախորդ օրն են բացել։ Ուղիղ ասեցի՝ տղե՛ք, ամոթ է, աբսուրդ է։ Ես հին մարդ եմ, ԱԱԾ եմ տեսել, Գորիկ Գուրգենիչներ եմ տեսել, հին քննիչներ եմ տեսել։ Ջրի վրա քերական գործ հարուցելը ո՞րն է», - ասել է նա:շ
Գեղամ Մանուկյանի խոսքով՝ իրավապահները փորձել են «ահաբեկչության նախապատրաստություն» համարել երիտասարդների կազմակերպած ռազմախաղերը։
«Մեր երիտասարդական միությունը բանակումներ է կազմակերպում, տարբեր ռազմախաղեր։ Երևանում կան խանութներ, որտեղ վաճառում են փոքր գնդիկներ՝ «skyball» են ասում։ Պլաստմասե գնդիկների փոխարեն սիսեռ են դնում՝ ծախսը կրճատելու համար։ Հիմա դա համարել են ահաբեկչության նախապատրաստություն: Գործի շրջանակում արդեն ձերբակալվել է ոչ միայն որդիս՝ Տարոն Մանուկյանը, այլև ՀՅԴ-ականներ Արսեն Մարտոյանն ու Գևորգ Մուրադյանը,- հավելել է նա։
Պատգամավորը նշել է, որ խուզարկության ժամանակ տարել են նույնիսկ ընտանիքի անձնական տեսանյութերը։ «Երեխաների կնունքի տեսաերիզն են տարել։ Վերջին պահին սկսեցին զննել վերջին նկարները, զանգերը։ Էդ պահին վերևից զանգ ստացան։ Ինձ տարան պատշգամբ, ասացին՝ գնանք խոսենք։ Հենց էդ պահին փորձեցին ձեռքիցս հեռախոսը խլել։ Ձեռքս վնասվեց։ Բայց ոչինչ, իրենք էլ վնասվեցին»,-ասաց պատգամավորը։
Նրա խոսքով՝ խուզարկության ժամանակ իրավապահները ուշադիր կարդացել են իր բանտային նամակները, այդ թվում՝ Վահան Հովհաննիսյանի հետ։
«Փաստաբաններին թույլ չեն տալիս քննչական, նույնիսկ՝ պատգամավորներին»,- նշել է պատգամավորը:
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ՝ Փաշինյանի և Ալիևի հանդիպումից
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատվիրակությունների հետ բանակցություններից հետո դեմ ա...
Սահմանի դելիմիտացիա, խաղաղության համաձայնագրի նախաստորագրում. ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը
Ադրբեջանական լրատվամիջոցները ներկայացնում են Աբու Դաբիում կայացած հանդիպման առաջին արդյունքները: Ադրբեջանի և Հայաստ...
Արթուր Սարգսյանը կալանավորվեց
Արթուր Սարգսյանը երկու ամսով կալանավորվեց: Հիշեցնենք՝ Մինչ ՀՀ Ազգային ժողովը քննում էր «Հայաստան» խմբակցության...
Քոչարյանը, Սերժը, դաշնակները լավ հասկանում են, որ իրենց քայլ չի մնացել անելու. Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրել է.«Ի սկզբանե ասեմ, որ դատապարտում եմ յուրաքանչյուր բռնության դրսևորում՝ թե՛ ԱԺ-ում, թե՛ դ...