Թուրքիայում վարձու զինվորների վճարը մեկ տարում աճել է 13․5 տկոսով
Թուրքիայում պայմանագրային զինծառայողների համար աշխատավարձի նոր սակագին է սահմանվել։ Այս մասին հայտնում է Ermeinhaber-ը: Եթե անցյալ տարվա երկրորդ կեսին աշխատավարձն ամսական կազմում էր 37․070 թուրքական լիրա (այսօրվա փոխարժեքով՝ շուրջ 5․000 ԱՄՆ դոլար), ապա 2021 թվականի համար այդ գումարը սահմանվել է 39․788 լիրա (5.384 դոլար)։
Նշենք նաև, որ 2020թ․ հունվար–հունիս ամիսներին պայմանագրային զինծառայողների ամսական աշխատավարձը կազմում էր 35․054 լիրա (4․743 դոլար)։ Այսպիսով, վերջին մեկ տարվա ընթացքում պայմանագրային զինծառայողների վարձատրությունն ավելացել է 13․5 տոկոսով։
Ուշագրավ է, որ Թուրքիայում պայմանագրային ծառայության կարող են անցնել նաև արտերկրում բնակվող քաղաքացիները, որոնց համար աշխատավարձը հաշվարկվում է տարվա առաջին աշխատանքային օրը Կենտրոնական բանկի կողմից սահմանված արտարժույթի փոխարժեքի համաձայն։
Հայտնի է նաև, որ թուրքական մեջլիս ներկայացված մի նախագծով առաջարկվում է արտերկրից աշխատանքի ընդունված վարձկանների աշխատավարձը հաշվարկել ըստ դիմում ներկայացնելու օրվա արտարժույթի փոխարժեքի։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանից Հայաստան 5 գերի է վերադառնում. ինքնաթիռն արդեն օդում է
Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի ուղեկցությամբ Բաքվից Երևան է ուղևորվել հի...
Հունվարի 21-ի առավոտյան ավտոճանապարհները պատվելու են մերկասառույցով. Սուրենյան
Ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված առաջիկա գիշերը և հունվարի 21-ի առավոտյան բոլոր ավտոճանապարհները պատվելու են մե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ.140 պատահար և մարմնական վնասվածքի 6 դեպք մեկ օրում. ՀՀ ոստիկանություն
Aurora News-ը կապ է հաստատել ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայության հետ, որտեղից տեղեկացել ենք, որ այսօր ժամը 18:30-ի դրու...
Հրատապ. Ո՞ր ճանապարհներն են փակ առատ ձյան և սաստիկ բքի պատճառով
Սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Առա...