Տիգրան Ավինյանը մասնագիտական ունակություններ չունի, որ ղեկավարի կոմբինատը. Հակոբյան
Տիգրան Ավինյանը մասնագիտական ունակություններ չունի, որ ղեկավարի կոմբինատը: Լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակմանը, որ առաջիկայում Տիգրան Ավինյանը կնշանակցի Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի տնօրեն.
«Ես նման տեղեկություն չունեմ, ինձ թվում է՝ դա մամուլի մտահղացումն է: Տիգրան Ավինյանը, որքան գիտեմ, որևէ մասնագիտական ունակություններ չունի, որ ղեկավարի կոմբինատը:Պետք է հաշվի առնենք, որ կոմբինատում բաժնեմասի մեծ տոկոսն ունի «Գեոպրոմայնինգ» ընկերությունը, որը նշանակում է՝տնօրեն կնշակավի ընկերության կողմից»,-ասաց Վահե Հակոբյանը:
Արդյո՞ք հնարավոր է այս հարցով պայմանավորվածություն լինի «Գեոպրոմայնինգ»-ի և կառավարության միջև, Հակոբյանն ասաց.
«Քանի որ մենք ալոգիկ կառավարություն ունենք, ես ոչինչ չեմ բացառում, բայց տրամաբանությունը և օրենքը պահանջում է հետևյալը՝ եթե պետություննե ունի ինչ-որ տոսկոս մասնաբաժին, ինքը կարող է ներկայացված լինել ընկերության խորհրդում և որպես դիտորդ, հետևի օրինակ ֆինանսական ոլորտին»:
Հարցին՝ արդյո՞ք վտանգ սպառնո՞ւմ է իր ընտանեկան մասնաբաժնին, քանի որ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ ասում էր, թե՝ «ժողովրդից թալանածը հետ ենք վերադարձնելու», Վահե Հակոբյանն արձագանքեց. «Այս պետության կողմից իմ նկատմամբ երեքուկես տարի է՝ ցանկացած վտանգ է սպառնում և ցանկացած վտանգ ստանում է իր ադեկվատ պատասխանը, այդպես էլ շարունակվելու է»։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ Առավոտյան ադրբեջանական ԶՈՒ-երը կրակ են բացել ՊԲ սանիտարական մեքենայի ուղղությամբ
Հոկտեմբերի 15-ին, ժամը 09։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Արցախի Հանրապետության հյու...
Գեղարքունիքում նռանկի պայթյունից զինծառայողներ են վիրավորվել. ՀԺ
Այսօր Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքում նռանկի պայթյունից զինծառայողներ են վիրավորվել:Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույ...
Առանց պատվաստման կամ թեստավորման ժամանցի վայրեր մուտքը կարգելվի. նախարար
ՀՀ առողջապահության նախարարությունը մտադիր է արգելել քաղաքացիների մուտքը՝ ժամանցի վայրեր, ռեստորաններ, համերգասրահներ՝ առ...
Պուտինը հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 7-ը ոչ աշխատանքային է հայտարարել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն կողմ է արտահայտվել փոխվարչապետ Տատյանա Գոլիկովայի նախաձեռնությանը հոկտեմբերի 30-ից մինչև նոյ...