«Կիրիլ Դմիտրիևի ԱՄՆ այցը փոքր, բայց կարևոր քայլ է երկխոսության երկար ճանապարհին». Պեսկով
Կրեմլի խոսնակը շեշտել է, որ Մոսկվան և Վաշինգտոնը շարունակում են ոչ պաշտոնական շփումները՝ չնայած լարված հարաբերություններին:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կարևոր է համարել ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի այցը ԱՄՆ՝ ներդրումային և տնտեսական համագործակցության հարցերով։ «Սա շատ կարևոր աշխատանք է, բայց այստեղ, անկասկած, մեծ համբերություն է պետք։ Սա փոքր քայլ է երկար ճանապարհին»,– ասել է Պեսկովը՝ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև ոչ պաշտոնական շփումները մնում են երկխոսության կարևոր բաղադրիչ, հատկապես Վաշինգտոնի կողմից մի շարք ոչ բարեկամական քայլերի ֆոնին։
Պեսկովը նշել է, որ նման շփումները նպաստում են իրավիճակի կայունացմանը և կարող են հիմք հանդիսանալ ապագա պաշտոնական բանակցությունների համար։
Նմանատիպ հոդվածներ
Հրազդանի քաղաքապետարանում կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետի ժ/պ է նշանակվել Սասուն Միքայելյանի խնամին. Hraparak.am
Հրազդանի քաղաքապետարանի ներքին աուդիտի, տրանսպորտի, առևտրի և սպասարկումների կանոնակարգման, կրթության, մշակույթի և սպորտի...
Ադրբեջանը պատրաստ է մասնակցել Իրանի դեմ ինչ-որ դավադրությունների. Զատուլին
Եթե մենք ցուցադրենք «վատ խաղաղությունը լավ վեճից լավ է» ոճը, ապա անհրաժեշտություն կա կարգավորել հարաբերությունները Ադր...
Միրզոյանը` Շենգենյան վիզաների տրամադրման գործընթացի մասին
Շենգենյան վիզաների տրամադրման գործընթացն իսկապես մտահոգիչ է: Այս մասին ԱԺ-ում հայտնել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյան...
Ուզում եմ հասկանամ Մայր աթոռը պաշտպանելու մեջ ինչ կապ ունի իշխանությունը բռնությամբ զավթելու կոչը. փաստաբան
Միքայել Սրբազանի և Ռուբեն Հակոբյանի գործերը հարուցվել են հունիսի 17-ին հաջորդած ժամանակահատվածում։ Այս մասին 5-րդ ալիքին...