Հրազդանի քաղաքապետարանում կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետի ժ/պ է նշանակվել Սասուն Միքայելյանի խնամին. Hraparak.am
Հրազդանի քաղաքապետարանի ներքին աուդիտի, տրանսպորտի, առևտրի և սպասարկումների կանոնակարգման, կրթության, մշակույթի և սպորտի, տարածքային զարգացման, հողային կադաստրի և գյուղատնտեսության բաժինների պետերի հաստիքները թափուր էին, գրում է Hraparak.am-ը: Օրեր առաջ քաղաքապետարանի տարածքային զարգացման, հողային կադաստրի և գյուղատնտեսության բաժնի պետի ժ/պ նշանակվեց Գուրգեն Հակոբյանը, ով 26 տարեկան է: Հրազդանի քաղաքապետի խորհրդական Անահիտ Նազարյանը համակարգում էր կրթության, մշակույթի և սպորտի բաժինը: Նազարյանը ազատման դիմում է գրել եւ ազատվել աշխատանքից: Հիշեցնենք, որ Անահիտ Նազարյանը նախկինում զբաղեցնում էր կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետի պաշտոնը:
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ քաղաքապետարանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետի ժ/պ է նշանակվել Սասուն Միքայելյանի խնամին՝ Զարիկ Վարդանյանը: Ի դեպ, դեռ ամիսներ առաջ խոսակցություն կար, որ Զարիկ Վարդանյանը կզբաղեցնի ներքին աուդիտի բաժնի պետի պաշտոնը: Քանի որ նա չուներ համապատասխան հավաստագիր, որոշեցին իրենց խնամուն տեղավորել կրթության բաժնում: Քաղաքապետարանի աշխատակզմի քարտուղար Ռոբերտ Դանիելյանը հաստատեց, որ Սասուն Միքայելյանի խնամին՝ Զարիկ Վարդանյանը աշխատանքի ընդունման դիմում է գրել եւ վաղվանից կանցի աշխատանքի:
Քաղաքապետարանի մյուս երկու բաժինների հաստիքները լրացնելու համար Միքայելյանները դեռ փնտրտուքի մեջ:
Նշենք, որ քաղաքապետարանում բաժնի պետերի ժամանակավոր պաշտոնակատարների մրցույթ չի անցակվել եւ առաջիկայում չի էլ անցկացվի: Ըստ քաղաքապետարանի մոտ կանգնած կայքի աղբյուրի՝ եթե մրցույթ անցկացնեն ուղղակի խայտառակ կլինեն, քանի որ բաժնի պետերը չեն կարողանա անգամ առաջին փուլը անցնել:
Նմանատիպ հոդվածներ
Օսիպյանը ՃՈ-ում հատուկ նիստ է հրավիրել. հնարավոր են պաշտոնանկություններ. Shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ճանապարհային ոստիկանության նիստերի դահլիճում են հավաքվել ճանապարհային ոստիկա...
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լուկաշենկոյի հետ. մանրամասներ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:Հեռախոսազրույցի ընթացք...
ՊՆ-ում պաշտոնանկությունները սկսվեցին. Լուրջ գործընթաց է մեկնարկել. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ Պաշտպանության նախարարությունում...
«Հրապարակ». Մարզերից խայտառակ լուրեր են հասնում մայրաքաղաք
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը խորհրդարան է հրավիրել ՀՀ մարզպետներին։ Նրանք, այսպես կոչվա...