Ուկրաինան ԱՄՆ-ի հետ միասին զենք կարտադրի. Զելենսկի
Նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև «երկարաժամկետ համաձայնություն» կա։
«Ես հանդիպեցի նախագահ Բայդենի և նրա թիմի հետ։ Կա պաշտպանական նոր փաթեթ՝ հակաօդային պաշտպանություն, հրետանի, արկեր, ինժեներական տեխնիկա»,- ասել է նախագահը. «Կա նաև երկարաժամկետ համաձայնագիր՝ մենք միասին կաշխատենք, որպեսզի Ուկրաինան ԱՄՆ-ի հետ միասին արտադրի անհրաժեշտ զենքերը։ Սա մեր միասնության նոր մակարդակն է»։
Նախագահն ասել է, որ Միացյալ Նահանգների հետ պաշտպանական արդյունաբերության համատեղ արտադրությունը «պատմական իրադարձություն է»: «Նոր արդյունաբերական բազա, նոր աշխատատեղեր մեր երկու երկրների համար: Մասնավորապես, Ուկրաինան կկարողանա հակաօդային պաշտպանության համակարգեր արտադրել»,- հավելել է նա։
Սեպտեմբերի 21-ին ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենը հայտարարեց Ուկրաինային անվտանգության ապահովման համար նոր՝ 128 միլիոն դոլարի փաթեթի տրամադրման , ինչպես նաև 197 միլիոն դոլարի զենքի և տեխնիկայի մասին:
Նմանատիպ հոդվածներ
«Եվլախի հանդիպմանը հաջորդել է Շուշիի հանդիպումը»․ լրագրող Թաթուլ Հակոբյան
Եվլախում կայացած բանակցություններին հետևել են հայ-ադրբեջանական նոր շփումներ: Այդ մասին ֆեյսբուքում գրել է լրագրող Թաթուլ...
Ադրբեջանական զորքերը շարժվում են դեպի Ստեփանակերտի կենտրոն. Ալեքսանդր Լապշին
7 ամիս Ադրբեջանում դատապարտված ՌԴ և Իսարյելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքում գրառել է, որ ադրբեջանական զո...
Զախարովան՝ Արցախի մասին. «Սա կարող է դաս լինել բոլորի համար, ովքեր միջնորդության հարցում թեքվելու են դեպի Արևմուտք»
Լեռնային Ղարաբաղի շուրջ բազմաթիվ ակնկալիքներ կապված էին Ֆրանսիայի և անձամբ նախագահ Էմանուել Մակրոնի միջնորդության հետ, ա...
Ադրբեջшնցիները մոտեցել են Ստեփանակերտի այս արվարձանին և նույնիսկ մտել առաջին տներ.Արտակ Բեգլարյան
Ամբողջ Կրկժանը դատարկ է անվտանգության բարձր ռիսկերի պատճառով։ Այս մասին գրել է ԱՀ նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը․&nb...