Պեսկովը նախազգուշացրել է Բալթյան երկրներում միջուկային զենքի տեղակայման հետևանքների մասին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Բալթյան երկրներում միջուկային զենքի տեղակայումը չի բարձրացնի տարածաշրջանի անվտանգությունը, այլ, հակառակը, կավելացնի վտանգները։
«Ընդհակառակը, դա էապես կբարձրացնի նրանց համար վտանգի մակարդակը, քանի որ նման երկրների նկատմամբ կձեռնարկվեն պատասխան միջոցներ, որպեսզի մենք կարողանանք ապահովել մեր շահերը», — ասել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ Վիլնյուսը, Ռիգան և Տալլինը, ամենայն հավանականությամբ, կձգտեն հետևել Ֆինլանդիայի օրինակին, որը հուլիսի սկզբին վերացրել է միջուկային զենքի ներմուծման, արտադրության, պահպանման և օգտագործման արգելքը։
Ինչպես ավելի վաղ գրել էր Financial Times-ը, ԱՄՆ-ն քննարկում է ՆԱՏՕ-ի լրացուցիչ անդամ երկրներում միջուկային զինանոց տեղակայելու հնարավորությունը։ Պարբերականի տվյալներով՝ այդ գաղափրով արդեն հետաքրքրվել են Բալթյան և Արևելյան Եվրոպայի մի շարք պետություններ։
Միաժամանակ, անցած շաբաթ Լիտվայի Սեյմ է ներկայացվել օրինագիծ, որով առաջարկվում է երկրի Սահմանադրությունից հանել միջուկային զենքի տեղակայման արգելքը։
ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ նման քայլերը իրական սպառնալիք են ստեղծում Ռուսաստանի ազգային անվտանգության համար։
Նմանատիպ հոդվածներ
Ստացել եմ ծանուցում, որ սեպտեմբերի 1-ից այլևս դադարելու եմ դասավանդել ԵՊՀ-ում. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան, փաստաբան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը տեղեկցնում է՝ ԵՊՀ ռեկտորի պաշտոնը զբաղեցնող անձի ստորագրությա...
Հայաստանում վարորդական իրավունքի հարցաշարը կփոխվի. Տեսական քննության արդյունքները ուժի մեջ կլինեն 2 տարի
ՀՀ–ում վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքները մեկ տարվա փոխարեն կպահպանվեն 2 տարի, որպեսզի քաղաքացին...
Խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում. ՔԿ-ն Ծառուկյանի ձերբակալման մասին
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեակա...
Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը
Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը: Այս մասին AuroraNews-ին հայտնեցին Քննչական Կոմիտեից։ Նշվում է, որ նա ձերբակալվել է...