Ապօրինի պահվող գնդացիրներ, նռնակներ, փամփուշտներ են հանձնվել․ ՊՆ
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը բնակչության շրջանում կատարել է բացատրական աշխատանքներ, որոնց արդյունքում փետրվարի 15-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Կապանի բաժին ինքնակամ հանձնվել են ապօրինի պահվող «ДШК-ДШК М» տեսակի գնդացիրներ, 20 հատ նռնակ և տարբեր տրամաչափի ավելի քան 650 փամփուշտ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
«Ռազմական ոստիկանությունը շարունակում է հետևողական աշխատանքներ իրականացնել՝ զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության դեպքերը կանխելու և հայտնաբերելու ուղղությամբ։
ՊՆ ռազմական ոստիկանությունը քաղաքացիներին ևս մեկ անգամ հորդորում է իրենց մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքն ինքնակամ ներկայացնել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։
ԾԱՆՈՒՑՈՒՄ: Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,-ասված է հրապարակման մեջ։



Նմանատիպ հոդվածներ
Իսրայելական ռազմական ԱԹՍ-ները ռումբ են նետել Արևմտյան ափի փախստականների ճամբարին
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Արևմտյան ափում գտնվող փախստականների ճամբարի վրա։ Այս մասին հայտնում է Al Jazeer...
ԳՇ պետը՝ շփման գծում իրադրության մասին
Շփման գծում իրադրությունը հարաբերական կայուն է։ Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ասաց ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասր...
Ադրբեջանը կարող է մասնակցել Թուրքիայի ռազմական գործողություններին
Ադրբեջանը կարող է մասնակցել Սիրիայի քրդերի դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը։ Այս մասին գրում է Turan պարբերականը:Հաղ...
Հակառակորդը շարունակում է մնալ ՀՀ ինքնիշխան տարածքում. Ասրյան
Հակառակորդը շարունակում է մնալ ՀՀ ինքնիշխան տարածքում․ մենք գնում ենք խաղաղության ճանապարհով։ Այս մասին Եռաբլուրում ասել...