Իսրայելը որոշել է տարհանել Լիբանանի սահմանին գտնվող քաղաքի բնակիչներին
Իսրայելի իշխանությունները որոշել են տարհանել Լիբանանի սահմանին գտնվող Կիրյաթ Շմոնա քաղաքի բնակիչներին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Իսրայելի պաշտպանության բանակին (ՑԱԽԱԼ)։
Ըստ ծրագրի, որը հավանության է արժանացել պաշտպանության նախարար Յոավ Գալանտի կողմից, քաղաքի բնակիչները տարհանվելու են պետության կողմից ֆինանսավորվող հյուրանոցներ:
«Հյուսիսային հրամանատարությունը քաղաքապետին տեղեկացրել է ընդունված որոշման մասին։ Ծրագրի կառավարումն իրականացնելու են տեղական իշխանությունները, զբոսաշրջության նախարարությունն ու պաշտպանական գերատեսչությունը», - ասվում է հայտարարության մեջ։
Նշենք, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության սրացումից հետո Իսրայելի տարածքը բազմիցս գնդակոծվել է Լիբանանում գործող «Հզբոլլահ» խմբավորման կողմից:
Նմանատիպ հոդվածներ
«Իսրայելի բանակի ստորաբաժանումներն ընդլայնել են ցամաքային գործողությունները». Հագարի
Իսրայելի ռազմական ստորաբաժանումները շարունակում են ընդլայնել ցամաքային գործողությունները Գազայի հատվածում: Այս մասին ճեպ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարվածներ՝ իսրայելական Աշկելոնին. մի շարք պայթյուններ են որոտացել
ՀԱՄԱՍ-ը հարձակվել է իսրայելական Աշկելոն քաղաքի վրա: Նշվում է, որ տասնյակ հրթիռներից մի քանիսը հասել են քաղաք, հարվածները...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գազայից Եգիպտոս անցակետը բաց է մարդասիրական օգնության համար
Եգիպտոս-Գազա հատվածում գտնվող «Ռաֆահ» անցակետը բացվել է մարդասիրական օգնության համար: Այս մասին հայտնում է TACC-ը:Գազայի...
Զորավարժությունները պատրվակ են Նախիջևանում և Արցախում տեղակայել թուրքական ծանր զինտեխնիկա. թյուրքագետ
Հոկտեմբերի 23-25-ին Ադրբեջանում տեղի կունենան թուրք-ադրբեջանական հերթական զորավարժությունները։ Այս մասին տելեգրամում գրե...