Գերմանիան Ուկրաինային կմատակարարի ևս 40 «Marder» հետևակի մարտական մեքենաներ
Գերմանական «Rheinmetall» պաշտպանական կոնցեռնը Գերմանիայի կառավարության հրամանով Ուկրաինային կմատակարարի ևս 40 «Marder» հետևակի մարտական մեքենաներ, Ria.ru-ի փոխանցմամբ, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Հաղորդվում է, որ հրամանը ստացվել է օգոստոսին, խոսքը վերաբերում է Բունդեսվերի ռեզերվներից նշված 1A3 մոդելի հետևակի մարտական մեքենաների վերանորոգմանը, ինչպես նաև դրանց պատրաստմանը ռազմական պայմաններում օգտագործելու համար։ Գործող պատվերով առաջին մատակարարումները կսկսվեն այս տարի։ Ուկրաինա առաքված հետևակի մարտական մեքենաների ընդհանուր թիվը կկազմի 80 միավոր։
Ռուսաստանը ավելի վաղ նոտա էր հղել ՆԱՏՕ-ի երկրներին Ուկրաինային զենք մատակարարելու վերաբերյալ։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ցանկացած բեռ, որը զենք է պարունակում Ուկրաինայի համար, օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի համար։
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները «կրակի հետ են խաղում»՝ զենք մատակարարելով Ուկրաինային։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ուկրաինան Արևմուտքից զենք մղելը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը և բացասական ազդեցություն կունենա
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրութ...
Արցախի ՊԲ ստորաբաժանումները դիվերսիոն ներթափանցում չեն կատարել և ականներ չեն տեղադրել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները դիվերսիոն ներթափանցում են կատարել և տեղադրել են ակ...
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ
ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14:35-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրա...
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին կեղծ լուր է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին կեղծ լուր է տարածել։ Այս հայտարարությունն արել է Արցախի պաշտպանության նախա...