Տիգրան Ավինյանի նախկին խոսնակը նոր պաշտոն ունի
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի որոշմամբ նշանակվել եմ վերջինիս խորհրդական։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի նախկին խոսնակ Հայկ Կոստանյանը:
«Համակարգելու եմ կառավարության կողմից սուբվենցիոն ծրագրերի լուսաբանման գործընթացը, որոնք ուղղված են համայնքային ենթակառուցվածքների զարգացմանը, ճանապարհաշինությանը, սոցիալական նշանակության նախագծերի իրականացմանը և դրանց արդյունքների ներկայացմանը, ինչպես նաև մի շարք այլ ուղղություններին»,- գրել է Կոստանյանը:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի մեկին Հայկ Կոստանյանը իր էջում գրել էր. «Սիրելի երևանցիներ, մայրաքաղաքի հյուրեր և ոչ միայն, սեփական դիմումիս համաձայն՝ այսօրվանից դադարեցրել եմ աշխատանքս Երևանի քաղաքապետարանում»:
Նմանատիպ հոդվածներ
«Հին կեղտը մեռած է»․ արգենտինացի քաղաքական գործիչը շամպայնով է նշել Եղիսաբեթ II-ի մահը
Արգենտինացի քաղաքական գործիչ և հեռուստահաղորդավար Սանտյագո Կունեոն ուղիղ եթերում շամպայնով նշել է Մեծ Բրիտանիայի թագուհի...
ՀՀ անկախությանը սպառնացող վտանգները գալիս են մի քանի երկրից. Քրիստինե Գրիգորյան
Ադրբեջանի հարձակման հավանականության մասին փաստերն այս պահին բացակայում են։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զր...
Նազարբաևը զրկվել է արտոնություններից ու երաշխիքներից
Ղազախստանի Սահմանադրական դատարանը Նուրսուլթան Նազարբաևին զրկել է Էլբասի կոչումից։ Այս մասին գրում է Говорит Москва-ն։&nb...
Զելենսկին հրաժարվել է մասնակցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին. Սերխի Նիկիֆորով
Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերխի Նիկիֆորովը երեքշաբթի օրը՝ հուլիսի 11-ին, ասել է, որ Վլադիմիր Զելենսկին չի մա...