Նազարբաևը զրկվել է արտոնություններից ու երաշխիքներից
Ղազախստանի Սահմանադրական դատարանը Նուրսուլթան Նազարբաևին զրկել է Էլբասի կոչումից։ Այս մասին գրում է Говорит Москва-ն։
Ատյանը որոշել է անվավեր ճանաչել «Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Էլբասի մասին» օրենքը, որը Նազարբաևին հռչակել է ազգի առաջնորդ և նրան տրամադրել ցմահ արտոնություններ ու երաշխիքներ։
«Հիմք ընդունելով 2022 թվականի հունիսի 5-ի հանրաքվեում արտահայտված Ղազախստանի ժողովրդի կամքը՝ ճանաչել, որ ներկայումս Սահմանադրության մեջ չկան իրավական հիմքեր «Հանրապետության առաջին նախագահի մասին» սահմանադրական օրենքի պահպանման համար... որի կապակցությամբ այն ենթակա է անվավեր ճանաչման»,- ասված է դատարանի որոշման մեջ։
Նուրսուլթան Նազարբաևը Ղազախստանը գլխավորել է շուրջ 30 տարի։ Նա պաշտոնը լքել է 2019 թվականի մարտին։ Նոր նախագահ է դարձել Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը Արցախից հայերի բռնի տեղահանման նպատակ ունի. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ՄԱԿ Անվտանգության խորհրդում ընդգծել է ՄԱԿ-ի կողմից վճռական գործողություններ ձեռ...
Եվրախորհրդարանում կքննարկվի Արցախում հումանիտար իրավիճակը
Հաջորդ շաբաթ Եվրախորհրդարանում քննարկումներ կանցկացվեն «Լեռնային Ղարաբաղում շրջափակման հումանիտար հետեւանքները» թեմայով։...
Ադրբեջանը պարտավոր է վերականգնել Բերձորի միջանցքի՝ նոյեմբերի եռակողմ հայտարարությամբ ամրագրված ռեժիմը. Միրզոյան
Հունվարի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերո...
Թեհրանը չի ընդունի տարածաշրջանում սահմանների որևէ փոփոխություն. Իրանի խորհրդարանի խոսնակ
Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող Ասիական խորհրդարանական վեհաժողովի նիստի շրջանակներում հանդիպել են Իրանի, Թուրքիայի...