«Հին կեղտը մեռած է»․ արգենտինացի քաղաքական գործիչը շամպայնով է նշել Եղիսաբեթ II-ի մահը
Արգենտինացի քաղաքական գործիչ և հեռուստահաղորդավար Սանտյագո Կունեոն ուղիղ եթերում շամպայնով նշել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի մահը, փոխանցու է eadaily.com-ը։
«Հին կեղտը մեռած է», - այսպիսի խոսքերով սկսվեց արգենտինական հեռուստատեսության հաղորդումը։
«Մենք նշում ենք յուրաքանչյուր անգլիացու մահը, ով պատկանում է այս ծովահեն, գողական, ցեղասպան ու մարդասպան թագին», - ասել է Կունեոն մի տեսանյութում, որը հետագայում հեռացվել է ցանցից:
Նշենք, որ 40 տարի առաջ տեղի էր ունեցել Ֆոլկլենդյան պատերազմը, հակամարտություն Մեծ Բրիտանիայի և Արգենտինայի միջև՝ Հարավային Ատլանտյան օվկիանոսի մի խումբ կղզիների տիրապետման համար: Ապրիլի 2-ի վաղ առավոտյան մոտ վեց հարյուր արգենտինացի կոմանդոսներ վայրէջք են կատարել Արևելյան Ֆոլքլենդ կղզում և անսպասելի հարձակում գործել բրիտանական ուժերի վրա։ Մարգարեթ Թետչերի կառավարությունը շատ կոշտ պատասխան են տվել։ Բրիտանացի զինվորներն ու հատուկ նշանակության ջոկատները ճակատ-ճակատի բախման արդյունքում հաղթել են թվով երկու անգամ գերազանցող արգենտինական զորքին։
Նմանատիպ հոդվածներ
Թշնամին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ հայտարարությունը
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կր...
Պաշտպանության նախարարությունը նոր հայտարարություն տարածեց
Ժամը 11:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել, հայտնում են Պաշտպանության նախարարությո...
Պաշտպանության նախարարություն հայտարարություն է տարածել
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել և հայտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հ...
Սահմանը կփակվի՞. Պեսկովը՝ զորահավաքի մասին
Քաղաքացիների կատեգորիաները, որոնց տարկետման իրավունք է տրվում, որոշվում են ՌԴ կառավարության կողմից։ Դա հնարավորինս կարճ...